ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՐԴ 2010
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ԱՐԽԻՎ





 
  Տեղեկատվություն        Միջազգային կապեր        Հետադարձ կապ       Home page EDU WEB MAIL 
 
Գիտելիքի խրախուսում. նախարարն ընդունեց օլիմպիականներին28.12.2009  


2009 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթած դպրոցականներին, նրանց ուսուցիչներին և թիմերի ղեկավարներին այսօր ընդունեց և պարգևներ հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հայաստանի թիմերն ավանդաբար մասնակցում են տարբեր առարկաների միջազգային օլիմպիադաներին և հիմնականում հասնում հաջողության: Այս տարի միջազգային օլիմպիադաներին Հայաստանը մասնակցել է մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն և ինֆորմատիկա առարկաներից. վեց առարկաներից չորսում հայ աշակերտները ստացել են մրցանակներ:


 «Այս տարի ոչ միայն մարզական, մշակութային, այլ նաև կրթական հաջողությունների տարի էր, որովհետև անկախ այն հանգամանքից, թե ինչ խնդիրներ ունի այսօր մեր դպրոցը, և հասարակությունն ինչ աստիճանի է ընդունում այն,  փաստ է, որ հայկական դպրոցն աշխատում է և տալիս է արդյունք: Այն ունի ավանդույթներ, որոնք պահպանվել են, և մեր ազգի ինտելեկտուալ ներուժը մարմնավորված է ոչ միայն ակադեմիկոսների, պրոֆեսորների, այլ նաև լայն հասարակությանն անհայտ, բայց արդեն իրենց ինտելեկտի փայլատակումով մեր հանրապետությանը բերկրանք պարգևող ուսանողների և դպրոցականների մեջ»,-նշեց նախարարը և հավելեց, որ նախարարությունը հաջորդ տարի պատրաստվում է վերանայել օլիմպիադաների կազմակերպման ռազմավարությունը: «Կարծում եմ, որ առարկայական օլիմպիադաները պակաս կարևոր չեն, քան օլիմպիական և համաշխարհային մարզական խաղերը, և մենք նույն ջանասիրությամբ պետք է պատրաստենք Հայաստանը ներկայացնող թիմերը: Մենք ունենք հրաշալի տեսական գիտելիքներ, բայց պրակտիկ հմտությունների և կարողությունների պակաս, ինչը գալիս է մեր դպրոցի նյութատեխնիկական բազայի սահմանափակ լինելուց: Ռեկտորների խորհրդի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել բուհերի լաբորատոր բազաների և ուսումնաօժանդակ այլ կառույցների տրամադրման հարցում: Հուսով եմ, որ հաջորդ տարի մեր օլիմպիական թիմը կունենա լավագույն պայմանները` ավելի լիարժեք պատրաստվելու համար: Համոզված եմ, որ ավելի համակարգված աշխատելու դեպքում մենք կունենանք ավելի լայն հնարավորություններ և բարձր մրցանակներ»,-փաստեց Ա. Աշոտյանը: Անդրադառնալով պարգևներին` նախարարն ընդգծեց, որ 21-րդ դարում ինֆորմացիայի որոնման գործիքը դեռևս համակարգիչն է. «Գուցե մեր աշակերտներն այնքան հաջողություն ունենան, որ ստեղծեն ինֆորմացիայի ստեղծման և որոնման այլ գործիքներ  և տարիներ անց դրանց հեղինակային իրավունքները բերեն Հայաստան, բայց այս պահին համակարգչից ավելի ունիվերսալ գիտելիք փոխանցող գործիք մարդկությունը չունի»,-նշեց նախարարը:
Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթած աշակերտները ստացան համակարգիչներ, իսկ թիմերի ղեկավարները և դասավանդող ուսուցիչները` դրամական պարգևներ:



cank.pdf         
 
  Կրթություն    
  Գիտություն    
  Առաջարկություններ    
  Ծրագրեր    
  Բոլոնիայի գործընթաց    
  Գրանցվել նորություններին