ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՐԴ 2010
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ԱՐԽԻՎ





 
  Տեղեկատվություն        Միջազգային կապեր        Հետադարձ կապ       Home page EDU WEB MAIL 
 
Երեխայի իրավունքների պաշտպանությունը` բարեփոխումների անկյունաքար28.09.2009  


ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Ջիլանիի  հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հատուկ կրթության ոլորտում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մասնակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը: Նախարարը, բարձր գնահատելով երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները, նշեց, որ միջոցառումների ծավալները, իհարկե,  տպավորիչ են,  բայց հատուկ կրթության ոլորտում դեռ առկա են մի շարք լուրջ հիմնախնդիրներ: 

«Երեխաների իրավունքների պաշտպանության հարցը անկյունաքարային է հատուկ դպրոցի բարեփոխումների շրջանակում: Երեխաները մեկուսացված են հասարակությունից, որն էլ պարարտ հող է հանդիսանում զանազան չարաշահումների համար: Մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք հատուկ կրթության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի և ամեն ինչ անենք, որ այդ ուսումնական հաստատությունները միշտ բաց լինեն հասարակության համար, իսկ գործընթացները` թափանցիկ և տեսանելի»,-ընդգծեց նախարարը:
Հյուրերին հետաքրքրում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վերաբերյալ մամուլի հրապարակումները: Նախարարը նշեց, որ հիմնական մտահոգությունը իրավական դաշտում է, և հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է: Նա տեղեկացրեց, որ հատուկ դպրոցի խնդիրների շուրջ տեղի է ունեցել հանդիպում նախարարի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր հատուկ դպրոցների տնօրենների հետ: «Տվյալ դպրոցում ստեղծված իրավիճակը մեզ ստիպեց առավել ուշադրության արժանացնել  հատուկ դպրոցի խնդիրները, և քանի որ նախարարության ռեսուրսները բավարար չեն լիարժեք վերահսկողություն իրականացնելու համար, մենք առաջարկով դիմել ենք բոլոր հասարակական և միջազգային կազմակերպություններին` կազմավորել հասարակական վերահսկողության խորհուրդ` խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով: Առաջարկին արձագանքել է շուրջ 25  կազմակերպություն»,-նշեց նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հատուկ դպրոցների ֆինանսավորմանը, ջեռուցմանը, պահպանմանը, աշխատակազմի ցածր վարձատրությանը, ինչպես նաև հատուկ դպրոցի շրջանավարտների կրթության շարունակականության ապահովմանը, նոր ուսումնական ծրագրերին և դասագրքերին  վերաբերող հարցեր:


        
 
  Կրթություն    
  Գիտություն    
  Առաջարկություններ    
  Ծրագրեր    
  Բոլոնիայի գործընթաց    
  Գրանցվել նորություններին