ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՐԴ 2010
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ԱՐԽԻՎ





 
  Տեղեկատվություն        Միջազգային կապեր        Հետադարձ կապ       Home page EDU WEB MAIL 
 
ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2010Թ./ 22.01.2010  



Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2010-2011 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական /5 կրթաթոշակ/ և հետբուհական /3 կրթաթոշակ/ կրթություն ստանալու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում և կուրսում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ոքեր տիրապետում են անգլերեն կամ ռումիներեն լեզուներին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
•դիմում-հարցաթերթիկ,
•ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
•ինքնակենսագրություն /անգլերեն/(CV),
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը կամ ավարտական վկայականի և միջուկի պատճենները, իսկ ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/  նոտարի կողմից անգլերեն թարգմանված և  ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ):
•ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
•անձնագրի պատճեն,
•նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված բժշկական տեղեկանք՝ արտերկիր մեկնելու համար,
•3x4 չափսի 6 լուսանկար,
•արական սեռի անձինք՝ զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
•ռեֆերատ հայերեն լեզվով,
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտության  վերաբերյալ՝ ՀՀ ԿԳ նախարարի 28.11.2007 N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:

Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2009 թվականի ՀՀ բուհերի ընդունելության առարկայական ծրագրերին և գիտելիքների գնահատման չափանիշներին համապատասխան՝ ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Հետբուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն ՀՀ ԿԳ նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ի համաձայն և անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մարտի 1 -ից մինչև  19-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64) մինչև ս/թ. փետրվարի 22-ը /ներառյալ/:


        
 
  Կրթություն    
  Գիտություն    
  Առաջարկություններ    
  Ծրագրեր    
  Բոլոնիայի գործընթաց    
  Գրանցվել նորություններին