ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԴԻՄՈՐԴ 2015
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ՀՂՈՒՄՆԵՐ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶԸ
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
HIGHER EDUCATION
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԴԻՄԵՔ ՄԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ԱՐԽԻՎ













 
  Տեղեկատվություն        Միջազգային կապեր        Հետադարձ կապ       Home page EDU WEB MAIL 
 
2009 թվականին ՀՀ կրթության և գիտության ոլորտում իրականացված ծրագրեր և միջոցառումներ22.12.2009  


ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ  

Նախադպրոցական կրթություն  

Նախադպրոցական կրթության ոլորտում ներկա ռազմավարական ուղղություններն են՝ օրենսդրական դաշտի կատարելագործում, ցանցի ամրապնդում և զարգացում, ծառայությունների որակի բարելավում, մատչելիության և ընդգրկվածության մեծացում:
2008թ. մարտի 13-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների  2008-2015թթ ռազմավարական և փորձնական ծրագիրը»: Ռազմավարական ծրագրում առանձնակի կարևորվում է հինգից վեց տարեկան երեխաներին տարրական կրթության արդյունավետ նախապատրաստելու ծրագիրը: Ենթածրագրում  առաջնային  համարելով նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության բարձրացումը՝ նախատեսվում է ավագ տարիքի (5-6 տարեկան) երեխաների ընդգրկվածության աստիճանական աճ և ծրագրային ժամանակահատվածի վերջում (2016թ) ընդգրկվածությունը հասցնել  շուրջ 90 %-ի:


2008-2009թթ. փորձնական ծրագիրն իրականացվել է ԿԳՆ կրթական ծրագրերի գրասենյակի հետ համատեղ, առավել խոցելի 2 մարզում՝ ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում, 22 հաստատությունում 540 երեխայի ընդգրկմամբ, որի իրականացման համար «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի վարկային միջոցներից տրամադրվել է շուրջ 198,0 հազար ԱՄՆ դոլար: Ծրագրերն իրականացվել են հիմնականում հանրակրթական դպրոցների  բազայի վրա այն համայնքներում, որտեղ չկան կամ չեն  գործում նախադպրոցական հաստատություններ և ձևավորվել են  3 աղբյուրից՝ դրամաշնորհից, համայնքի և ծնողական ներդրումներից: Արդյունքում՝  բոլոր հաստատություններում ստեղծվել են համապատասխան պայմաններ և զարգացնող միջավայր՝ երեխաների ուսուցումն ու դաստիարակությունը կազմակերպելու համար:
Փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա ԿԳ նախարարությունը առաջարկություններ է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ միկրոծրագրերի հետագա շարունակականության  ապահովման համար:
«Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների  2008-2015թթ. ռազմավարական ծրագրի իրականացման հետագա ընթացքի մասին» ՀՀ կառավարության 2009թ հուլիսի 16-ի N29 արձանագրային որոշմամբ  ամրագրվեց՝ հանրապետության տարբեր համայնքների մոտ  140 հաստատությանը տրամադրել դրամաշնորհներ՝ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու համար: Գործընթացը մեկնարկել  և նրա շարունակականությունն ապահովվել է ՏԻՄ-երի, տարածքային  մարմինների  և ծնողական համայնքների աջակցության շրջանակներում: Նախատեսվում է  մշակել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ նախադպրոցական կրթության օրենսդրական դաշտի կատարելագործման և ոլորտի ֆինանսավորման սկզբունքների ու մեխանիզմների հստակեցման ուղղությամբ:
Ընթացքի մեջ է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքից բխող առանձին նորմատիվային ակտերի մշակման գործընթացը:
Հաշվետու ժամանակաշրջանում ԿԳ նախարարության կողմից իրականացվել են նախադպրոցական  ծրագրեր իրականացնող  հաստատությունների մանկավարժական և ղեկավար կադրերի սեմինար-խորհրդակցություններ, մշակվել են տարբեր մոդելների համար համապատասխան կրթաիրավական  փաստաթղթեր և ուսումնամեթոդական ղեկավար-ուղեցույցներ: Հրատարակվել են ուսումնամեթոդական մի շարք ձեռնարկներ: Հաստատություններն ապահովվել են ծրագրամեթոդական համապատասխան գրականությամբ, կրթական չափորոշիչներով, ուսումնական ձեռնարկներով և  մեթոդական նյութերով:
Ընդլայնվել  են ոլորտի  զարգացմանն ուղղված  միջազգային,  հասարակական տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակները: Մասնավորապես, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցության շրջանակներում տեխնիկական աջակցության շնորհիվ իրականացվել և շարունակելու են  իրականացվել կրթական, նորմատիվային, մեթոդական ուղեցույցների, ձեռնարկների ծրագրերի հրատարակումը: «Վորլդ Վիժն», «Առդա», «Փրկեք երեխաներին» միջազգային կազմակերպությունների, «Քայլ առ քայլ» ԲՀ-ի հետ համատեղ տարբեր ծրագրեր են իրականացվել նախադպրոցական կրթության կազմակերպման ուղղությամբ:
Միջգերատեսչական հանձնաժողովների  համագործակցության շրջանակներում,  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվել է մոնիթորինգ՝ Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ֆիզիկական դաստիարակության իրականացման ուղղությամբ:
Ավելացել է նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների և դրանցում ընդգրկված նախադպրոցահասակ երեխաների թիվը (շուրջ 42 հաստատություն` 2720 սահմանային տեղով):

Միջնակարգ կրթություն

1.Ռազմավարական պլանավորման ուղղությամբ 2009 թվականին մշակվել և ՀՀ կառավարության  հաստատման են ներկայացվել հետևյալ որոշման նախագծերը.
1.1. ՀՀ կառավարության 2008 թ. հուլիսի 24-ին N 878-Ն որոշման մեջ    փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. ապրիլի 30-ի N 448-Ն որոշմամբ:
1.2. Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին:
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 11-ի N 664-Ն որոշմամբ:
1.3. ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 14-ի  N 958-Ն և 2009թ. հունիսի 11-ի  N 664-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին: 
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 6-ին N 987-Ն որոշմամբ և երկրորդ անգամ 2009թ. օգոստոսի 27-ի  N 989-Ն որոշմամբ:
1.4. «Արմավիրի վարժարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու և ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի  N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 27-ի N 970-Ն որոշմամբ:
1.5. ՀՀ Արմավիրի մարզի «Նորավանի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ ստեղծելու և ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի  N 1392-Ն որոշման մեջ լրացում  կատարելու մասին: 
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 10-ի N 1034-Ն որոշմամբ:
1.6. «Թազագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հուլիսի 25-ի  N 1392-Ն և 2009թ. օգոստոսի 27-ի N 1012-Ն որոշումներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 23-ի N 1136-Ն որոշմամբ:
1.7. «Գյումրու N 23 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հուլիսի 25-ի  N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Հաստատվել է ՀՀ կառավարության 2009թ. հոկտեմբերի 1-ի N 1151-Ն որոշմամբ:
1.8. ՀՀ կրթության և գիտության նախարարությանը ավագ դպրոցների լիազոր մարմին ճանաչելու և նրան լիազորություններ վերապահելու մասին:
Որոշման նախագիծը գտնվում է ՀՀ կառավարությունում:
1.9. Տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման հայեցակարգին հավանություն տալու մասին:
Որոշման նախագիծը գտնվում է ՀՀ կառավարությունում:
1.10.«Ներքին գյոդաքլուի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հուլիսի 25-ի  N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Որոշման նախագիծը ուղարկվել է արդարադատության նախարարություն փորձագիտական եզրակացության: 
1.11. «Շվենանցի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հուլիսի 25-ի  N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Որոշման նախագիծը ուղարկվել է արդարադատության նախարարություն փորձագիտական եզրակացության: 

2.«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ վարչապետի 2009թ. սեպտեմբերի 15-ի N 773-Ա  որոշման կատարումն ապահովելու նպատակով մշակվել և շահագրգիռ գերատեսչությունների կարծիքի են ուղարկվել.
•«Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
•«Հայաստանի Հանրապետության  կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
•«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. մայիսի 27-ի N 771-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

3.Նշված ժամանակահատվածում համակարգվել և կազմակերպվել է.

•Պետական և ոչ պետական հաստատությունների կրթական գործունեությունը:
•Առանձին գործող 48 ավագ դպրոցների գործունեությունը:
•Հանրակրթական դպրոցների տնօրենների մրցույթները:
•Առարկայական օլիմպիադաների հանրապետական և միջազգային փուլերի կազմակերպումն ու անցկացումը:
•Հանրակրթության համակարգում ազգային փոքրամասնությունների կրթությանն առնչվող խնդիրները:
•Մանկավարժների աշխատանքի խթանմանն ուղղված հանրապետական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը /«Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն, ուսուցիչ, դաստիարակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանավորությամբ անցկացվող` «Լավագույն ուսուցիչ» մրցույթներ/:
•Հանրակրթական դպրոցների աշակերտների համար կազմակերպվող մրցույթների, փառատոնների կազմակերպումն ու անցկացումը:
•Միջազգային կազմակերպությունների, /ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, «Փրկեք երեխաներին», Բրիտանական խորհուրդ, «Առաքելություն Արևելք», «Վորլդ Վիժն» և այլն/ ՀԿ-ների /»Քայլ առ քայլ»/  և ԿԳՆ-ի միջև իրականացվող ծրագրերը:

4. Մշակվել են ոլորտի գործունեության կազմակերպման վերաբերյալ նորմատիվ-իրավական և գերատեսչական ակտեր, մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ
•«Ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման» և «Տնօրենների ատեստավորման» կարգերի նախագծերը:
•Մշակել է «Օրինակելի դպրոց» ծրագրի հայեցակարգը, չափորոշիչներն ու ցուցիչները:
•Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ ուսումնաօժանդակ ձեռնարկները:
•«Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի փորձնական փուլի իրականացման ուղեցույցերը և  բաշխել է հաստատություններին։
•5-6 տարեկանների զարգացման չափորաշիչների հիման վրա կրթական համալիր ծրագիրը: Կրթական համալիր ծրագրից բխող ուսումնամեոդական ձեռնարկները (10 անուն):
•Եռամյա ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանները:
•Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը այլն:

Գործընթացի շրջանակներում, 2009-2010 ուսումնական տարվանից անցում կատարվեց եռամյա ավագ դպրոցին:
Միջնակարգ կրթության պետական չափորոշչով սահմանվեցին ավագ դպրոցի ընդհանուր և տարբերակված հոսքերի հենքային ուսումնական պլանները, ընդ որում, երաշխավորվել են հայագիտական, լեզվաբանական, իրավագիտական, հասարակագիտական, տնտեսագիտական, ֆիզիկամաթեմատիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնագիտական, արվեստների, արհեստագործական, գյուղատնտեսական, պաշտպանության և մարզական տարբերակված հոսքերը: Յուրաքանչյուր դպրոց, ըստ իր հնարավորությունների ու պայմանների, կարող է ընտրել նշված հոսքերից մեկը կամ մի քանիսը:

Հատուկ կրթություն

Հանրակրթական համակարգին զուգընթաց հատուկ կրթության  բարեփոխման ծրագիրը ևս հիմնված է 2 հիմնարար սկզբունքների վրա՝ կրթության մատչելիություն և որակ:
Այս ուղություների իրականացման նպատակով ընդունվել են մի շարք իրավական ակտեր:   
Հատուկ կրթության համակարգը կարգավորող իրավական ակտեր.

•ՀՀ կառավարության 16.04.2009թ. N386-Ն որոշումը «Ստեփանավանի N1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  վերակազմակերպելու  «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական  գնահատման կենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպության Ստեփանավանի մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի   N 2179–Ն և  2005 թվականի սեպտեմբերի 8 N1646 որոշումներում  փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ կառավարության 19.03. 2009թ N 267-Ն որոշումը:
•«Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N2179 –Ն մեջ փոփոխություն կատարելու մասին»:
•ՀՀ կառավարության 18.06.2009թ. N689-Ն որոշումը «Կապանի N2 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  վերակազմակերպելու  «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» և պետական ոչ առևտրային կազմակերպության  Կապանի մասնաճյուղ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի   N 2179 –Ն  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»:
•ՀՀ ԿԳ նախարարի 17.06.2009թ. N553- Ա/Ք հրամանով ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների թիվը ավելացել է ևս 18-ով: Ներկայումս հանրապետությունում գործում է 49 ներառական կրթություն իրականացնող դպրոց;
•ՀՀ ԿԳ նախարարի 16.12.2009թ. N1071-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական  հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խումբ ձևավորելու կանոնակարգը»

Հատուկ կրթության ոլորտի բարեփոխումները  իրականացվում են  տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:

ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

•ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի N 634-Ն  որոշմամբ հիմնադրվել է Գյումրու N 4 արհեստագործական ուսումնարանը /ենթակայությունը ՀՀ կրթության և գիտության նախարարություն/:
•Մշակվել և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել են 56 նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական կրթական չափորոշիչներ և դրանց համապատասխան ուսումնական ծրագրեր և պլաններ:
•ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել են «Տնտեսագիտության հիմունքներ», «Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ», «Իրավունքի հիմունքներ», «Պատմություն», «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն/» և «Ֆիզիկական կուլտուրա» առարկաների ծրագրերը և դրանց մեթոդական ուղեցույցները` նախատեսված միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և «Ոսկերչական գործ»  ուսումնական ձեռնակը` նախատեսված նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար:
•Մշակվել և ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 7-ի N 19 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը»:
•2009թ. սեպտեմբերի 23-ին ստորագրվել է «ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
•Մշակվել և ՀՀ կառավարության 2009թ. հոկտեմբերի 15-ի N 43 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության հայեցակարգը»:
•Նախապատրաստվել և կազմակերպվել են «2007 թ. գործողությունների  ծրագրի ներքո ոլորտային քաղաքականության աջակցության ծրագիր՝ ուղղված աղքատության կրճատմանը՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության  և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտներում բարեփոխումների իրականացման ճանապարհով» ծրագրի 2008-2009թթ. նախապայմանների կատարման ընթացքն ապահովող մի շարք միջոցառումներ, մասնավորապես.
•2009թ. ավարտվել են 12 փորձարարական քոլեջների  շենքերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները, վերազինվել և հագեցվել են նյութատեխնիկական բազաները,
•ավարտվել են քարոզարշավի (PR) ծրագրի աշխատանքները (տեսանյութեր, ասուլիսներ, հեռուստահաղորդումներ, բուկլետներ, պաստառներ և այլն),
•իրականացվել է 12 փորձարարական քոլեջների  ընթացիկ մոնիթորինգ /սկսած հունիս ամսից` երկու շաբաթը մեկ անգամ/:
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել են 13 ոլորտային հանձնաժողովներ:
•2009 թվականի դրությամբ վերապատրաստվել են 545 դասախոս և արտադրական ուսուցման վարպետ, 20 տնօրեն և 20 փոխտնօրեն, ոլորտային հանձնաժողովների 86 անդամ:
•ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Եվրոպական ուսուցման հիմնադրամի (ETF), Բրիտանական խորհրդի (British Council), Գերմանական InWENT ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության աշխատակիցները:
•Մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման մասնագիտությունների և որակավորումների` կարողությունների ձևավորմանը միտված պետական կրթական չափորոշիչների մշակման և ներդրման հայեցակարգի» նախագիծը:
•Մշակվել է «Ուսուցման ազգային հիմնադրամի» մոդելը և կանոնադրությունը:
•Մշակել է Հայաստանում որակավորումների ազգային  շրջանակի նախագիծը:
•Իրականացվել են ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են.
•ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի  15-ի N 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի» 140-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով՝ 2009 թ. մարտի 5-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում 2008/2009 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» /02.04. 2009 թ. թիվ 353-Ն/,
•«Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2009/2010թթ. ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսունմական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» /16.04.2009թ. թիվ 401-Ն/,
•«Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2009/2010 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը` ըստ մասնագիտությունների հաստատման մասին» /21.05.2009թ. թիվ 561-Ն/,
•«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2010/2011թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» /26.11.2009թ. թիվ 1365-Ն/
•«Ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգը հաստատելու և Հայաստանւի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N1112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» /16.07.2009թ. թիվ 938-Ն/

Մշակվել են և շրջանառության մեջ  են գտնվում.

•Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը,
•Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում  ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը:

Ընթացիկ աշխատանքներ.

•Նախապատրաստվել և հաստատվել են  2009թ. ՀՀ պետական բուհերի առկա և հեռակա բաժինների ընդունելության  փաստաթղթերի փաթեթները (կանոններ, կանոնակարգ, ընթացակարգ): Մասնագիտական հանձնաժողովների հետ քննարկվել և ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման են ներկայացվել առարկայական ծրագրերը և գնահատման չափանիշները, հրատարակվել է «Դիմորդ-2009»  ժողովածուն: Կազմակերպվել են բուհերի պատասխանատու քարտուղարների սեմինարներ:
•ՀՀ կրթության և գիտության նախարարի 23.12.2002թ. N 694-Մ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բացման և դադարեցման փորձաքննության չափանիշներին» համապատասխան ասպիրանտուրա է բացվել՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում ևս 1 մասնագիտության, իսկ ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում` երկու մասնագիտությունների գծով:
•Կազմակերպվել է 2009/2010 ուսումնական տարվա առկա և հեռակա ասպիրանտուրայի ընդունելության գործընթացը,
•26.11.2009 թ. ՀՀ ԿԳ նախարարի N 950-Ա/Ք հրամանով  հաստատվել են 2010/2011 ուս. տարվա  ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցումային շեմերը:
• Մշակվել է «Ուղեցույց»  բարձրագույն կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի փորձնական ներդրման մասին, ինչը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի 14.12.2009թ. N 1069-Ա/Ք  հրամանով:
•ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի մասնագիտությունների չափորոշիչները հաստատելու մասին ՀՀ ԿԳՆ համապատասխան հրամանները ՀՀ պետական գրանցման ներկայացնելու նպատակով ՀՀ բուհերում ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք, հիմք ընդունելով ՀՀ կառավարության  «Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական ընդհանուր չափորոշիչները հաստատելու մասին» 16.01.2001թ. թիվ 24 որոշումը, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացով պայմանավորված պարտականությունների կատարումը, աշխատում են բուհերում ներդրված մասնագիտությունների չափորոշիչների կազմման ուղղությամբ, որոնք պետք է արտահայտված լինեն կրեդիտներով և մոդուլներով: ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում փորձագիտություն անցնելուց հետո չափորոշիչները հաստատվում են ՀՀ ԿԳ նախարարի հրամանով և ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀՀ ԿԳ նախարարի 06.10.2009թ. թիվ 873-Ն հրամանով հաստատվել են տնտեսագիտական 17 մասնագիտությունների չափորոշիչները, որոնք ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարություն:
Աշխատանքներ են տարվում ագրարային 35 մասնագիտությունների չափորոշիչները խմբագրելու ուղղությամբ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նշված ժամանակահատվածում իրականացվել են ամենամյա կրթաթոշակային ծրագրեր, մասնավորապես.
•Եգիպտոսի Արաբական Հանրապետություն /5 կրթաթոշակ/
•Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն /9 կրթաթոշակ/
•Սլովակիայի Հանրապետություն /1կրթաթոշակ/
•Բուլղարիայի Հանրապետություն /4 կրթաթոշակ/
•Ռումինիայի Հանրապետություն /7 կրթաթոշակ/
•Ռուսաստանի Դաշնություն /60 կրթաթոշակ/
•Սիրիայի Արաբական Հանրապետություն /31 կրթաթոշակ/:

•Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2009-2012 թվականների համագործակցության ծրագիր /22.04.2009թ./
•Հայաստանի Հանրապետության կառավարության և Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին Համաձայնագիր /22.05.2009թ./
•Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում համագործակցության մասին Համաձայնագիր /23.06.2009թ./:

ՍՓՅՈՒՌՔ

•Հուլիսի 20-ից օգոստոսի 17-ը Հայաստանում իրականացվել է սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստում: Ծրագրին մասնակցել են 84 ուսուցիչ 12 երկրից: Այս տարի առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ծրագրի իրականացման հետ կապված բոլոր ծախսերը:
•ԱՄԷ-ի Շարժա քաղաքի Օհաննեսյան վարժարանի հոգաբարձության առաջարկով վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել վարժարանի ուսուցիչների համար:
•Նախապատրաստական աշխատանք է իրականացվել «Սփյուռքի համար մանկավարժական և մասնագիտական կադրերի պատրաստումը համալսարաններում և ասպիրանտուրայում» ծրագրի իրագործման ուղղությամբ: Այս տարի նույնպես ՀՀ կառավարության կողմից սփյուռքահայերին տրամադրվել է 70 անվճար տեղ: Այս տարի ՀՀ բուհեր դիմել և ընդունվել է շուրջ 230 սփյուռքահայ: Այժմ բոլոր մասնագիտական հաստատություններում ընթանում է սփյուռքահայ ուսանողների թվի ամփոփում: Նախնական տվյալներով` ներկայումս պետական և ոչ պետական միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում է ավելի քան 3500 սփյուռքահայ:
•2009 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շուրջ 74 000 կտոր գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր է տրամադրել է Սփյուռքի 41 երկրի: Վրաստանի բաժինը կազմել է մոտ 36 000: Իրականացվել է 2008թ. ՀՀ ԿԳՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Հայ երաժշտության պատմություն. համառոտ ակնարկ» ուսումնաօժանդակ ձեռնարկի և CD-ի պատրաստում և «Հայրենագիտություն» 5-րդ դասարանի դասագրքի ռուսերեն թարգմանություն:
•2009թ. հուլիսի 10-17-ը Ծաղկաձորում անցկացվել է Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպադան և Հայագիտական գիտելիքների մրցույթը: Օլիմպիադային մասնակցել է շուրջ 130 դպրոցական, որոնցից մոտ 80-ը ստացել են դիպլոմներ, պատվոգրեր և շնորհակալագրեր:
•30 մլն դրամի դպրոցական գույք (գրատախտակներ և սեղան-աթոռներ) է ուղարկվել  Ջավախքի դպրոցներին:
•Խրախուսման  նպատակով Սփյուռքի կրթական գործում մեծ ներդրում ունեցող 6 երկրի 7 հայկական հաստատությունների տրվել են 17 պատվոգրեր ու շնորհակալագրեր և ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգև` 3 ոսկե մեդալներ:  

ԶԱՐԳԱՑՄԱՆ  ԾՐԱԳՐԵՐ

•2009թ. ընթացքում լրամշակվել է Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիրը, որի արդյունքում սահմանվել են կրթության զարգացման հիմնական ծրագրային ուղղությունները: Ներկայումս իրականացվում են ծրագրի նախագծի լրամշակման աշխատանքներ` կրթության բնագավառի զարգացման գերակա ուղղությունների ռազմավարությունը և նպատակային ցուցանիշներն ու միջոցառումները սահմանելու ուղղությամբ: Նախագիծը նախատեսվում է ներկայացնել ՀՀ կառավարություն 2010 թվականին:
•Մշակվել են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրով նախատեսված 2009-2011թթ. միջոցառումները, որոնք արտացոլում են կրթության ոլորտի զարգացման հեռանկարային ուղղությունները:
•Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 2-րդ և 3-րդ պարբերական համատեղ զեկույցի շրջանակում մշակվել է կրթության և գիտության ոլորտում 1999-2009թթ. ընթացքում իրականացված բարեփոխումների և առկա իրավիճակի վերաբերյալ լայնածավալ տեղեկատվություն: Զեկույցը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և մինչև տարեվերջ կներկայացվի ՄԱԿ:
•Կազմակերպվել և անցկացվել է «Կրթություն. զարգացում համագործակցությամբ» խորհրդաժողովը, որի նպատակն էր համադասել կրթության ոլորտում ակտիվ դերակատարություն ունեցող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների գործունեությունը, խթանել համագործակցությունը կրթության ոլորտում պետական քաղաքականության գերակա խնդիրների լուծման նպատակով: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել են նաև օտարերկրյա պետությունների կառավարական կառույցների աջակցությամբ Հայաստանում ծրագրեր իրականացնող կազմակերպությունները, որոնք նույնպես մեծ ներդրում ունեն կրթության ոլորտի զարգացման գործում: Խորհրդաժողովի արդյունքում որոշում է կայացվել ընդլայնել համագործակցության շրջանակները միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ, նպաստել կրթության ոլորտի գործընկերների գործունեության ակտիվացմանը` ստեղծելով նոր ծրագրերի համատեղ իրականացման հնարավորություններ, ինչպես նաև այդ կազմակերպություններին մասնակից դարձնել կրթության զարգացման ռազմավարության մշակմանը:
•Մշակվել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի» կրթության ոլորտի միջոցառումների ծրագիրը և սահմանվել դրանց տարեկան արդյունքների իրականացման ֆինանսական գնահատականը:
•Միաժամանակ իրականացվել են Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող կրթության ոլորտի ծրագրերի համակարգման աշխատանքներ: Մասնավորապես, մշակվել և Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատվել են երկու Թայեքս ծրագրային առաջարկներ, որոնք ընդգրկում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացման հիմնախնդիրները:
•Օժանդակություն է ցուցաբերվել ՀՀ մարզերին` մշակելու մարզերի զարգացման ծրագրերի կրթության հատվածը:

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ
  

Նախարարության տեղեկատվական քաղաքականության շրջանակում  ապահովվել են ոլորտում առկա գործընթացների հրապարակայնությունն ու թափանցիկությունը, հասարակության լայն շերտերի մասնակցությունը:
Հաշվետու ժամանակաշրջանում.
•Գերատեսչական կայքերի մեջ www.edu.am-ը մշտապես եղել է առաջատար եռյակում /www.rating.am/:
•Կայքի բաժանորդների թիվը հասել է 1660-ի, որոնց պարբերաբար տրամադրվել է տեղեկություն:
•Կազմակերպվել է քաղաքացիների 9 ընդունելություն նախարարի մոտ, որոնց ընթացքում նախարարն ընդունել է 142 քաղաքացու: Փոխնախարարների մոտ կատարվել է  41 ընդունելություն, որոնց ընթացքում պարզաբանումներ են տրվել 85 քաղաքացու:
•Գործում է «Թեժ գիծ» հեռախոսակապը, որի միջոցով քաղաքացիներին հուզող հարցերին տրվում են պարզաբանումներ: Պարտադրված դրամահավաքության վերաբերյալ նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացվել է  դրամահավաքության 141 ահազանգ: Ոչ մի ահազանգ անպատասխան չի մնացել. տեղեկատվության մեծ մասը ճգրտվել է տեղում` համապատասխան կրթության վարչության պետի կամ դպրոցի տնօրենի հետ, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող ահազանգերի հետքերով կրթության պեական տեսչության աշխատակիցներն այցելել են համապատասխան ուսումնական հաստատություններ և ուսումնասիրել խնդիրը:
•Նախարարության ինֆոկենտրոնը սպասարկել է  նախարարություն այցելած 5100 քաղաքացու:

ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

•ՀՀ Ազգային Ժողովի գավաթի» 2009թ. մրցումների մարզային և հանրապետական փուլերի անցկացում:
•«Մանկապատանեկան դպրոցների միջև վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի, սեղանի թենիսի, ֆուտբոլի 2009թ. հանրապետական առաջնությունների» կազմակերպում և անցկացում:
•«ՀՀ անկախության 18-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 18-րդ մարզական խաղերի» 2009թ. մրցումների մարզային և հանրապետական փուլերի անցկացում:
•«ՀՀ ԲՈՒՀ-երի 10-րդ և ՄՄՈՒՀ-երի 8-րդ ուսանողական հանրապետական մարզական խաղերի» 2009թ. մրցումների անցկացում:
•«ՀՀ դպրոցականների շախմատի 3-րդ օլիմպիադայի» եզրափակիչ փուլի կազմակերպում և անցկացում:
•Հայկական բանակի 17-ամյակին նվիրված «Ազատ թռչող մոդելների գծով դպրոցական ավիամոդելիստների հանրապետական մրցումների» կազմակերպում և անցկացում:
•«Սենյակային թռչող գերթեթև մոդելների գծով դպրոցական ավիամոդելիստների Երևան քաղաքի մրցումների» կազմակերպում և անցկացում:
•«Շուշիի ազատագրման 17-րդ և Մեծ Հայրենական պատերազմի 64-րդ տարեդարձին նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՀՀ դպրոցականների տուրիստական, հայրենագիտական արշավի» կազմակերպում և անցկացում:
•«Օլիմպիական խաղերը դպրոցականների պատկերացմամբ» թեմայով շարադրությունների հանրապետական մրցույթի կազմակերպում և անցկացում:
•«Ուսանողական լիգա» ՀՀ ֆուտբոլի առաջնության կազմակերպում և անցկացում:
•ՀՀ դպրոցականների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի օլիմպիադայի կազմակերպում և անցկացում:
•ՀՀ հանրակրթական դպրոցների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում և ծանոթացում «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» կրթական ծրագրին:
•ՀՀ հանրակրթական դպրոցների «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում և ծանոթացում «Մարմնամարզությունը տարրական դասարաններում» փորձնական ծրագրին:
•Մշակվել և ՀՀ ԿԳՆ, ՀՀ ՊՆ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի, ՀՀ ոստիկանապետի հաստատմանն է ներկայացվել «ՀՀ հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքի բարելավման վերաբերյալ» 2009-2012թթ ծրագիրը: Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով այդ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ:
•ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում կազմակերպվել են «Լավագույն զինղեկ», «Լավագույն ռազնագիտության լսարան» մրցույթները և «Առանց միասնության հայ ժողովուրդը դատապարտված է կործանման», «Արցախյան պատերազմը Ավարայրի ճակատամարտի շարունակությունն է»  շարադրությունների մրցույթը:
•145 զինղեկ ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտում և Գերմանական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում վերապատրաստման գործնական դասընթացներ են անցել և որակավորվել:
•ՀՀ 1000 հանրակրթական ուսումնական հաստատություններին տրամադրվել է «Հայկական համառոտ ռազմագիտական հանրագիտարան»  ուսումնաօժանդակ աշխատությունը:

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

•ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ՀՀ օրենքների, ՀՀ նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների նախագծերի, միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, հուշագրերի վերաբերյալ տրամադրվել  է  թվով   360  դիտողություն և առաջարկություն:
•Ուսումնասիրվել են արտոնություններից օգտվող դիմորդների  /բարձրագույն /առկա, հեռակա/ և միջին մասնագիտական/  փաստաթղթերը, տրամադրվել է        484 եզրակացություն և  համապատասխանաբար կազմվել են ցուցակներ:
•Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ պատրաստվել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել թվով 52 ՀՀ կառավարության անհատական որոշման նախագիծ, և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ կառավարության անհատական  որոշումների համաձայն` կնքվել են 37 գրավի պայմանագրեր  /մյուսները ընթացքի մեջ են/:
•Պատասխանվել է նախարարության դեմ ներկայացված թվով  10 հայցադիմումի և որպես նախարարության ներկայացուցիչ`  ապահովվել է 29   դատական նիստերի մասնակցություն:    
•ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններով ստեղծված հանձնաժողովների կազմում ուսումնասիրություններ են կատարվել մի շարք բուհերի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու գործունեության լիցենզիայի պայմանների ապահովման և պահանջների բավարարման վերաբերյալ և կազմվել են համապատասխան տեղեկանքներ:
•ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի համաձայն` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հարցում է արվել բոլոր պետական  հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին` ուսումնասիրել և ամփոփել  2007-2008թթ. ընթացքում իրենց դեմ և իրենց կողմից ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական շահերի վիճակը: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից նույնպես ներկայացվել է գրություն` վերը նշված հանձնարարականի վերաբերյալ:
•Կատարվել է ՀՀ կրթության և գիտության ոլորտի օրենքներից բխող` չընդունված իրավական ակտերի ամփոփում:

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ

Նշված ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ հանրապետությունում կրթական գործունեության լիցենզավորման, լիցենզավորված ուսումնական հաստատություններում լիցենզավորման պայմանների և պարտադիր պահանջների բավարարման` տեղ գտած խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ:

•Սահմանված կարգով և ժամկետներում 2009թ. ընթացքում  կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա է տրվել 76  կազմակերպության (այդ թվում` 31 նախադպրոցական, 34 հանրակրթական, 3 նախնական մասնագիտական (արհեսագործական), 2 միջին մասնագիտական, 1 բարձրագույն մասնագիտական, 5 տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն  իրականացնելու), դադարեցվել է 3 ուսումնական հաստատության լիցենզիայի գործողության գործունեություն, կասեցվել է 15 ուսումնական հաստատության լիցենզիայի գործողություն, 2 ուսումնական հաստատության լիցենզիայի գործողությունը կասեցվել է մասնակի` միայն առանձին մասնագիտությունների մասով:
•Կրթական բարեփոխումների շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2009թ հուլիսի 9-ի N 808-ն որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը:
•Շրջաբերականներ են ուղարկվել ՀՀ-ում գործող ուսումնական հաստատություններին` իրենց կրթական գործունեությունը լիցենզավորման նոր կարգերի պահանջներին ու պայմաններին համապատասխանացնելու վերաբերյալ, և այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ:
•Մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն են ներկայացվել «Կրթության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում և այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերը:

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈԻՄ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգերը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշումից բխող աշխատանքներ
•Նախարարության համակարգում ընդգրկված ՊՈԱԿ-ների (բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական,  ինչպես նաև մարզառազմական և արտաուսումնական  հաստատությունների) գործադիր մարմինների (տնօրենների) թափուր պաշտոնների մրցույթների կազմակերպում և անցկացում` թվով 3 նախնական մասնագիտական և 2 մարզառազմական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի կազմակերպում և անցկացում.
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1412-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ մանկավարժական կադրեր գործուղելու կարգ»-ից բխող աշխատանքներ /հավելված 1/
3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ նպատակային ընդունելության աշխատանքների իրականացում /հավելված 2,3,4/

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀՀ վարչապետի 2009 թվականի հունիսի 11-ի թիվ 472-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված մեթոդական ցուցումների, ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվելիք  ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում մշակվել, վերլուծվել և ամփոփվել է.
•ՀՀ 2010 թվականի նախարարության և համակարգի պետական բյուջեի նախագիծը` թվով 51 ծրագրով,
•ՀՀ 2010 թվականի նախարարության և համակարգի պետական բյուջեի նախագիծը ծրագրային բյուջետավորման ձևաչափով,
•ՀՀ 2010 թվականի բյուջետային մուտքերի գումարների վերաբերյալ կանխատեսումները,
•Կրթության ոլորտի  2010 թվականի պետական բյուջեի նախագծի ուղերձը:
•Կազմվել է նախարարության և համակարգի թվով 147 ուսումնական հաստատությունների և այլ կազմակերպությունների ու առանձին ծրագրերի ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված տարեկան ծախսերի նախահաշիվները և այլ հարակից փաստաթղթեր, կնքվել են  պայմանագրեր:
•Հիմք ընդունելով ինն ամսվա համակարգի կազմակերպությունների հաշվետվությունները, կատարվել են վերը նշված փաստաթղթղերի ճշտումներ և համաձայնագրերի կնքում:
•Ապահովվել է նախարարության և համակարգի թվով 147 ուսումնական հաստատությունների և այլ կազմակերպությունների  ամենամյա ֆինանսավորումը, ինչպես նաև առանձին  ծրագրերով  նախատեսված   աշխատանքների ֆինանսավորումը:
•Ուսումնասիրվել են նախարարության ենթակայության թվով 6 առևտրային կազմակերպությունների վերստուգողների 2008 թվականի համար կազմված եզրակացություններն ու հաշվետվությունները և բացահատված թերությունների շտկման ուղղությամբ կատարվել են համապատասխան աշխատանքներ:
•Կատարվել է նախարարության ենթակայության թվով 6 առևտրային կազմակերպությունների 2008 թվականի և 2009 թվականի 1-ին կիսամյակի  և ինն ամսվա ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծություն և  ամփոփում:
•Հանրապետության դպրոցների 2009 թվականի շրջանավարտներն ապահովվել են 48100 հատ միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության պետական նմուշի ատեստատներով, 49500 հատ հիմնական ընդհանուր կրթության պետական նմուշի վկայականներով, 1000 հատ վարորդական իրավունքի վկայականներով, 2000 հատ նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթության դիպլոմներով, 60000 հատ գովասանագրերով, 100 հատ առաջադիմության մեդալներով:
•Բուհերի ընդունելության քննությունների անցկացման նպատակով ապահովվել է անհրաժեշտ տեղեկատվական տվյալների մշակման և տրամադրման ծառայությունների կատարման համար անհրաժեշտ վճարումները:
•Տարրական դասարանի աշակերտներն ապահովվել են անվճար դասագրքերով, որոնք բաշխվել են ըստ մարզերի և նախարարության ենթակա կազմակերպությունների: Այդ թվում ձեռք են բերվել և դպրոցներին ժամանակին տրվել են «Այբբենարան», «Մաթեմատիկա-1», «Մայրենի-1», «Կերպարվեստ-1», «Տեխնոլոգիա-1», «Ֆիզկուլտուրա-2», «Մաթեմատիկա-3», «Մայրենի-3», «Ես և շրջակա աշխարհը-3», «Կերպարվեստ-3», «Տեխնոլոգիա-3», «Մաթեմատիկա-4», «Մայրենի-4», «Ես և շրջակա աշխարհը-4», «Կերպարվեստ-4», «Տեխնոլոգիա-4» դասագրքերը: Ազգային փոքրամասնությունների համար ձեռք են բերվել 700 օրինակ «Եզդիերեն-6» դասագրքեր և 300 օրինակ  «Քրդերեն Այբբենարան»:
•Ավագ դպրոցի աշակերտներն ապահովվել են «Հայոց լեզու-10», «Հայ գրականություն-10», «Հայոց պատմություն-10», «Հասարակագիտություն-10» դասագրքերով, որոնք նախատեսված են հումանիտար ու ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար:
•Հանրապետության բոլոր դպրոցները ապահովվել են 7000 հատ 1-ից 4-րդ և 15500 հատ              5-րդից մինչև 11-րդ դասարանների դասամատյաններով:
•Ավագ դպրոցի համակարգի ներդնման նպատակով դպրոցների համար ձեռք է բերվել 18 ֆիզիկայի, 18 քիմիայի, 18 կենսաբանության լաբորատորիաների և 3 նկարչական, քանդակագործական, խեցեգործական և գեղարվեստական փորագրության արվեստանոցների համակազմեր, կահույք, վերազինվել են համակարգչային սարքավորումներով (1:20):
•ՄԿՈՒ բարեփոխումների շրջանակներում ավարտվել են 12 ուսումնական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև ձեռք են բերվել 2 գինու և գարեջրի, 1 պահածոյագործական լաբորատորիաներ, 2 ոսկերչական արհեստանոց և 8 խոհանոցային /ճաշարանային/ գույքի համակազմ:
•Ռազմագիտության կաբինետների համար ձեռք են բերվել 1000 օրինակ «Ռազմագիտական հանրագիտարան»:
•Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, 64 բյուջետային ծախսային ծրագրերով ավելի քան 150 կազմակերպություններից ընդունվել, ամփոփվել և ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարության 2009 թվականի եռամսյակային հաշվետվությունները:

ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

•Կատարվել են 644 դպրոցներ ընդգրկող Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) սպասարկման, կառավարման և սարքավորումների պահպանման աշխատանքները:
•Շահագործվել է Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը. Հայաստանի ինը մարզերի 20 համայնքներում կազմակերպվել են դասընթացներ 572 աշակերտների և 182 ուսուցիչների համար:
•Կազմակերպվել են ՀԴԻՑ-ում նոր ընդգրկված 320 դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող ցանցային մասնագետների և ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:
•Շահագործվել են «Կրթական համալիր էջ» ինտերնետային պորտալը (www.armedu.am) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքը (www.ktak.am):
•Կազմակերպվել են առցանց մրցույթներ ՀԴԻՑ-ի և կրթական պորտալի միջավայրում, մասնավորապես` «Դպրոցական ակնթարթ» լուսանկարների մրցույթ, մաթեմատիկայի օլիմպիադա, «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 20 ամյակին նվիրված վիկտորինա:
•Իրականացվել են «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկի և կից էլեկտրոնային նյութի (լազերային սկավառակի) ստեղծման, հրատարակման աշխատանքները` ձեռնարկի երկուական օրինակներ  Հայաստանի բոլոր դպրոցներին հանձնելու նպատակով:
•Ավարտվել են Հայաստանի բոլոր դպրոցներում էլեկտրոնային գրադարանների հիմնման աշխատանքները. բազմացվել և էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ չունեցող դպրոցներին տրամադրվել են Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ Երևանի պետական համալսարանի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված 14 Էլեկտրոնային ձեռնարկների փաթեթները:
•Կատարվել են կազմակերպչական աշխատանքներ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի իրականացման ուղղությամբ` դպրոցները համակարգիչներով ապահովելու և համակարգչային ուսումնական կենտրոններ ստեղծելու նպատակով:
•Շահագործվել են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը և դպրոցների համակարգչային սարքավորումների տվյալների շտեմարանը: Կազմվել և հրատարակվել է «Հանրակրթությունը Հայաստանում 2008-2009 ուսումնական տարում» վիճակագրական տեղեկագիրը:
•Կազմվել, հրատարակվել և Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններին բաշխվել է 2009-2010 ուսումնական տարվա ձև թիվ             1-հանրակրթություն «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» վարչական վիճակագրական հաշվետվությունը: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներով պայմանավորված կատարվել են փոփոխություններ Հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգի ծրագրային փաթեթում, իրականացվել են դպրոցների վիճակագրական տվյալների հավաքագրման և մուտքագրման աշխատանքները:
•Մշակվել է  «Նախադպրոցական կրթության տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանքը»` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ (ՅՈՒՆԻՍԵՖ) դրամաշնորհային աշխատանքի շրջանակներում:
•Կազմակերպվել է կրթական համակարգում օգտագործվող համակարգչային ծրագրերի օրինականացման/արտոնագրման գործընթացը. «Մայքրոսոֆթ» (Microsoft) ընկերության ծրագրային համակարգերի արտոնագրերի փաթեթները (8300-ական Windows Vista և Microsoft Office) հանձնվել են կրթական հաստատություններին: Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԿԳՆ և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Դպրոցական պայմանագրի» շրջանակներում:
•Կատարվել է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառի կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության ուսումնասիրություն, գործընկերային կապերի հաստատում, ծրագրերի համակարգում, մասնավորապես`
•պրոցներում Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մշակած «Ուսում» համակարգի փորձնական ներդրման ծրագրի համակարգում,
•«Միկրոաշխարհներ ԼՈԳՈ» (Microworlds LOGO) էլեկտրոնային ուսուցողական միջավայրը դպրոցական ծրագրում ընդգրկելու «Քվանտ» վարժարանի առաջարկի ուսումնասիրություն,
•աջակցություն ու մասնակցություն ՀՀ ԿԳՆ և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Գործընկերներ ուսման ոլորտում» փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում անցկացված «Տեխնոլոգիաների և նորարար մեթոդների օգտագործումը հանրակրթության համակարգում» համաժողովի, «Նորարար ուսուցիչների հայաստանյան առաջին ֆորումի» և «Վիրտուալ շրջայց դասասենյակից» մրցույթի կազմակերպչական աշխատանքներին:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 

•2009թ. ՀՀ ԲՈՀ-ը շարունակվել է բարձրագույն որակավորման գործընթացը՝ գիտական աստիճանների (2009թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ 47 դոկտոր և 495 թեկնածու) և գիտական կոչումների (2009թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ 44 պրոֆեսոր և 215 դոցենտ) շնորհումը։
•Վերանայվել են մասնագիտական խորհուրդների կազմերը, անցկացվել են ըստ բնագավառների խորհուրդների ղեկավարների հետ խորհրդակցություններ, նախազգուշացվել են որոշ խորհուրդներ, հատուկ ուշադրություն է դարձվել նրանց պատասխանատվության բարձրացմանը, միջազգային համաձայնագրերի համաձայն՝ ընդլայնվել է ատենախոսությունների մի մասը օտարերկրյա պետությունների որակավորման մարմիններ կամ միջպետական գիտական կենտրոններ փորձաքննության ուղարկելը։ Վերանայվել է նաև գիտական աստիճանների շնորհման մասնագիտությունների անվանացանկը, գիտական պարբերականների ցանկը, գիտական ղեկավարման թույլտվությունների տրամադրումը, ատենախոսությունների թեմաներ հաստատող կազմակերպությունների ցուցակը։ 
•Լրամշակվել են գիտական աստիճանների և գիտական կոչումների տվյալների բազաները, լրացվել է ատենախոսությունների սեղմագրերի գրադարանը։ Կատարվել է որակավորման քննությունների և ստուգարքի մի շարք ծրագրերի լրամշակում, հանձնաժողովների հաստատում և երկու քննաշրջաններով աշխատանքների կազմակերպում, ինչպես նաև որակավորման գործերի արխիվացում, օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանների վկայագրերի համապատասխանեցում և այլն։
•Հրատարակվել է ԲՈՀ-ի հերթական թիվ 15 տեղեկագիրը, շահագործման մեջ է դրվել ԲՈՀ-ի ինտերնետային կայքը (www.boh.am
•Մշակված են առաջարկություն և հիմնավորում ՀՀ կառավարության 2010թ. միջոցառումների ծրագրում գիտական աստիճանաշնորհման միասնական լրամշակված  կանոնակարգի մասին միջոցառումն ընդգրկելու նպատակով՝ գործող կանոնակարգերի լրամշակման և դրա մեջ առանձին կարգերի ընդգրկման ճանապարհով։ Միասնական կանոնակարգը կարդիականացնի և կհստակեցնի գիտական աստիճանաշնորհումը և որակավորման պետական չափանիշների առումով, և ընթացակարգերի պարզեցման տեսակետից։
•Ամրապնդվել է համագործակցությունը ԱՊՀ անդամ պետությունների կրթության համագործակցության խորհրդի և որակավորման պետական մարմինների միջազգային ասոցիացիայի շրջանակներում, որտեղ նախապատրաստվում են ներդաշնակ միջոցառումներ ընդհանուր դաշտում բարձրագույն որակավորման բնագավառում բարեփոխումների և զարգացումների համար՝ երկարատև ժամանակահատվածի կտրվածքով։

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Գիտության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ կոմիտեի կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները.
•Մշակվել են իրավական ակտերի հետևյալ նախագծերը`
•«Գիտության ոլորտի զարգացման ռազմա¬վարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ /ներկայացված է ՀՀ կառավարություն/,
•«Հայաստանի Հանրապետությունում երկաստիճան գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանա¬գրային որոշման նախագիծ /համաձայն ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի 2009 թվականի նոյեմբերի 19-ի նիստի որոշման՝ նախագիծը կընդգրկվի ՀՀ կառավարության 2010 թվականի միջոցառումների ծրագրում/,
•«Գիտական կենտրոնների ձևավորմանը հավանություն  տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ /ներկայացված է ՀՀ կառավարություն/, ըստ որի նախատեսվում է 2010 թ. ընթացքում ստեղծել հետևյալ գիտական կենտրոնները՝
o«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ,
o«Երկրաֆիզիկական մոնիթորինգի գիտական կենտրոն» ՊՈԱԿ,
oԵրՃՇՊՀ  «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի գիտակրթական կենտրոն»,
o«Ռազմաբժշկական գիտակրթական կենտրոն» ՊՈԱԿ,
o«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային (թեմատիկ), նպատակային-ծրագրային ֆինանսավորման, գիտական փորձաքննության և գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ձևավորման, գիտական ծրագրերի և թեմաների հայտերի երաշխավորման ու հաշվետվությունների ընդունման հանձնաժողովի ձևավորման և աշխատանքի կազմակերպման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ /ներկայացված է ՀՀ կառավարություն/,
o«Գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N1302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ,
o«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
oԻրականացվել են գիտության երիտասարդացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝
-կոմիտեի ֆինանսական աջակցությամբ 2009 թվականի ընթացքում կազմակերպվել է 4 երիտասարդական ամառային դպրոց,
-միջազգային գիտաժողովների մասնակցելու համար ֆինանսական աջակցություն է տրվել 10 երիտասարդ գիտաշխատողի:
oԳիտական փորձագիտական անկախ համակարգի ձևավորման շրջանակներում իրականացվել է՝
-ՀՀ գիտական կազմակերպություններում և բուհերում աշխատող գիտնականների տվյալների հավաքագրում, մուտքագրում, կոդավորում, տվյալների շտեմարանի ստեղծում /շտեմարանում ընդգրկված են ավելի քան 5000 գիտնականների տվյալներ/,
-ստեղծվել է արտասահմանում աշխատող հայ գիտնականների տվյալների շտեմարան /ընդգրկված են ավելի քան 1000 գիտնականների տվյալներ/,
-կիրառվել է գիտական փորձագիտական անկախ համակարգը,
oԸնդհանուր առմամբ կոմիտեի կողմից  ֆինանսավորվել է 41 գիտական գործուղում, 20 գիտաժողով:

2009 թվականի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են հետևյալ որոշումները.
oՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում Աստղագիտության օրը նշելու մասին» N 13-Ն որոշում,
oՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 48-Ն որոշում,
oՀՀ կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը հաստատելու մասին» N 459-Ն որոշում,
oՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի «ՀՀ ագրարային ոլորտի գիտության զարգացման 2009-2013 թթ. գերակա ուղղությունների հայեցակարգը հաստատելու մասին».  մշակվել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակված,
oՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Բարձր էներգիաների ստերեոսկոպիկ համակարգ» (H.E.S.S.) միջազգային համագործակցությանը «Ա.Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտւ» պետական ոչ առևտրային կազմակերպության անդամակցությունը շարունակելու համար վճար կատարելու մասին» N 1150-Ն որոշում:

Գիտական և գիտատեխնիկական համագործակցություն
o2009 թվականի հունվարի 20-ին կնքվել է  համագործակցության համաձայնագիր ՀՀ ԿԳՆ-ի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջև, որի շրջանակներում անցկացվել է գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմ գործակցության ծրագրերի բաց մրցույթ,
o2009 թվականի ապրիլի 1-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր  ՀՀ ԿԳՆ  գիտության պետական կոմիտեի և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ՄԳՏԿ «կանոնավոր» նախագծերի համաֆինանսավորման մասին,
o2009 թվականի սեպտեմբերի 8-ին կնքվել է  համատեղ գործունեության պայմանագիր  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի միջև, համաձայն որի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը և ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը 2009 թվականի սեպտեմբերի 30-ին «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2009»-ի շրջանակներում հայտարարել են երիտասարդ գիտաշխատողների համատեղ մրցույթ:
o2009 թվականի հոկտեմբերի 12-ին կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և «Տրանսֆեր տեքնոլոջի» ասոցիացիայի միջև,
o2009 թվականի հոկտեմբերի 21-ին կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի միջև,
o2009 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրվել է համագործակցության պայմանագիր  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև:

ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

oՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության 2009 թվականի աշխատանքային գործունեության հիմ¬նական նպատակն է եղել պետական լեզվի` հայերենի փաստացի գերակայության ապահովումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում` որպես մեր երկրի ազգային անվտանգության գործոն:
oՀամաձայն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ պետական լեզվական քաղաքականությունն իրականացնում են նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։ Ստուգումներ և ուսումնասիրություններ են իրականացվել հանրապետության  թվով 5 մարզպետարաններում, քաղաքապետարաններում և թաղապետարաններում, գործադիր իշխանության 4 և պետական կառավարման 3 մարմիններում։
oՇարունակվել են լեզվի կանոնարկման նպատակով կատարվող աշխատանքները, լեզվական փորձաքննության են ենթարկվել Հայաստանի 2 ստանդարտ. 1. Ռիսկի կառավարում. Տերմիններ և սահմանումներ, 2. Թանկարժեք մետաղներ. Տերմիններ և սահմանումներ, ինչպես նաև Հայաստանի ազգային, ԼՂՀ ատլասները, «Զվարճալի այբուբեն» ձեռնարկը:
oԼրամշակման փուլում է նաև «ՀՀ լեզվական քաղաքականության 2011-2015թթ. պետական ծրագրի» նախագիծը։
oԸստ տեսչության 2009թ. աշխատանքային ծրագրի՝ նախանշվել էր գործնական ծրագիր՝ ՀՀ ԿԳՆ-ի և ԼՂՀ կրթության նախարարության միջև։ ԼՂՀ լեզվավիճակի ուսումնասիրության, մեթոդական օգնություն ցուցաբերելու, խորհրդատվական ծառայության ապահովման, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների իրականացման վերաբերյալ և լեզվական օրենսդրության ոլորտում կատարված փոփոխությունների, իրավական փաստաթղթերի, ակտերի ու միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակման նպատակով, ինչպես նաև Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է այցելություն` ԼՂՀ լեզվի տեսչություն։ Հրապարակային գրվածքների, հատկապես ցուցանակների և գովազդերի լեզվի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով կազմակերպվել են տեսչական շրջայցեր՝  ցուցանակների և գովազդերի ձևավորման հարցում լեզվական խախտումներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների հասցեները ճշգրտելու համար:
oՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակվել է 131 հանձնարարագիր, կատարվել է 106 ստուգում, որից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել  33-ը, տրվել է   73  տեղեկանք, 25 հանձնարարագիր անվավեր է համարվել:
oՀաշվետու ժամանակաշրջանում տուգանքների չափը կազմել է 1300000 դրամ, 3 գործ դատարանում է (քննության փուլում)։ Նշված թիվը կարող էր ավելի մեծ լիներ, եթե ՀՀ կառավարության 29.05.09թ. հմ. 529 որոշումը` փոքր և միջին բիզնեսով զբաղվող տնտասվարող սուբյեկտերում ստուգումներ չանցկացնելու վերաբերյալ, չսահմանափակեր տեսչության գործառույթները։
oՏեսչության հիմնական գործառույթներից է տարբեր բնագավառներում ՀՀ լեզվավիճակի ուսումնասիրությունը և լեզվական կարգավորման ենթակա ոլորտների  լեզվական պահանջմունքների բավարարումը: Տեսչությունը 2009 թվականի ընթացքում իրականացրել է 10 ստուգում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Բավականին լուրջ խնդիրներ կան էլեկտրոնային տեխնիկայի բնագավառում և՛ բառապաշարի, և՛ դրանց համարժեքները ստեղծելու, և՛ ոլորտը հայերենացնելու առումով:
o«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի (դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է), 4-րդ հոդվածի ա) (գործավարությունը կատարել հայերեն) և գ) (ցուցանակը, կնիքը ձևաթղթերը ձևավորել հայերեն) կետերի պահանջների կատարման վիճակը ստուգվել է Երևանի 4 նախակրթարանում, 10 միջնակարգ դպրոցում, 2 միջնակարգ մասնագիտական,  7 արհետագործական,  6 բարձրագույն ուսումնական հաստատություններում:
o«Լեզվի մասին» ՀՀ օրենքի կատարման պահանջներն են ստուգվել 5 բժշկական կենտրոններում, 12 հասարակական կազմակերպություններում և ստեղծագործական միություններում:
oՏեսչությունը պատասխանել է ութսունից ավելի գրավոր դիմումների: Դիմումներ են ներկայացվել տարբեր նախարարություններից,  դատական տարբեր մարմիններից, պետական այլ կառույցներից, տնտեսավարող սուբյեկտներից, այլևայլ կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից: Տեսչությունը պատասխանել է լեզվական հարցումներ պարունակող  հարյուրավոր հեռախոսազանգերի: Հարցումներ են ստացվել ՀՀ իշխանության բարձրագույն  մարմիններից, տե¬ղական ինքնակառավարման մարմիններից, գիտության, կրթության, տնտեսության  ամենաբազմազան ոլորտներից, անհատ քաղաքացիներից: Այդ հարցումների մեծ մասը լեզվական դժվարին խնդիրներին է առնչվում՝ տարբեր լեզուներից հայերեն տառադարձում, ճշգրիտ տերմինագործածություն, նորանոր հասկացությունների վերաբերյալ տերմինների ստեղծում, թարգմանական դժվարությունների հաղթահարում, լեզվական օրենսդրության խնդիրներ և այլն:
oՀՀ լեզվի պետական տեսչությունն առաջարկություն է ներկայացրել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» հմ. 821 որոշման մեջ փոփոխություներ և լրացումներ կատարելու վերաբերյալ, որոնք ամբողջությամբ ընդունվել են։
oՏեսչությունն ակտիվորեն մասնակցել է հրատապ լեզվակարգավորում պահանջող ոլորտների գործունեությանը՝ բժշկական ոլորտի, ինչպես նաև համակարգչային ծրագրերի բառացանկի լեզվական փորձաքննություն և վերամշակում և այլն: Տեսչությունում խմբագրվել և մշակվել է  3  ամփոփագիր:
oՊետական լեզվաքաղաքականության իրականացման վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է  10  գործուղում՝ հանրապետության մարզեր, քաղաքներ և  ԼՂՀ:
oՀասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ համագործակցությունը, բազմաթիվ հրապարակումները մամուլում, հեռուստառադիոմեկնաբանությունները, մամուլի ասուլիսներն ապահովել են տեսչության աշխատանքների թափանցիկությունը, հրապարակայնությունը և հետապնդած խնդիրների հասարակական հնչեղությունը` ըստ էության, իրականացնելով լեզվաքարոզչություն։          
oՏեսչության պետի հանձնարարագրերով լեզվական օրենսդրության պահանջների կատարման ստուգումներ են անցկացվել մի շարք տնտեսավարող սուբյեկտներում։
oԵրևանի քաղաքապետարանի հետ համագործակցելիս 2008թ. տեսչությունը տվել է իր համաձայնությունը  24  հրապարակային գրվածքի՝ արտաքին գովազդային վահանակի  և ցուցանակի լեզվական ձևավորման  համար։

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

Տեսչությունն իր 2009թ. գործունեությունն իրականացրել է հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված տեսչության 2009թ. աշխատանքային ծրագիրը և տեսչության պետի կողմից հաստատված ստուգումների ժամանակացույցը:
Տեսչությունը գործել է օրինականության, թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության  սկզբունքների հիման վրա: 
Տեսչության գործողությունները, ժամանակացույցները, վերլուծությունները, հաշվետվությունները տեղադրվել են նախարարության պաշտոնական կայքում, ԿՏԱԿ-ի կրթական պորտալում (www.edu.am, www.ktak.am ):
Տեսչավորման հաշվետվությունները, տեսչության գործունեության տարեկան հաշվետվությունները հրատարակվել են նաև «Կրթություն « շաբաթաթերթում:
2009թ. տեսչությանը հասցեագրվել է 571 գրություն, որից 289-ը կազմել են դիմում-բողոքները այդ թվում` «թեժ գծով» ստացվել է 11 ահազանգ:  Ելից գրությունների թիվը կազմել է 821: Տեսչության պետի կողմից տրվել է ստուգման 78 հանձնարարագիր, արձակվել են 115 կարգադրություն:
Կրթության ոլորտում միասնական քաղաքականության, կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական չափորոշիչների կիրառման վերահսկողության, կրթության որակի  ապահովմանը նպաստելու նպատակով 2009թ., ըստ տեսչության ստուգումների ժամանակացույցի`
•ուսումնասիրություններ են կատարվել Երևանի և ՀՀ մարզերի 395,
•ստուգումներ` 73
•մշտադիտարկումներ 30 ուսումնական հաստատություններում,
•տեսչական ստուգումներ են կատարվել 3 հանրակրթական, 2 նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում:
•Ընդհանուր առմամբ տեսչության կողմից ստուգվել կամ ուսումնասիրվել են 503 ուսումնական հաստատություն:
•Դիտարկումներ (կատարման համար պարտադիր հանձնարարականների նկատմամբ կատարման վերահողություն) են իրականացվել 150 ուսումնական հաստատատություններում:

Ըստ ոլորտների

Նախադպրոցական կրթություն

1.Երևանի 6 ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվել է ուսումնասիրություն պետական կրթական չափորոշիչներին համապատասխան  անհրաժեշտ ուսումնամեթոդական գրականությամբ, ծրագրերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստատթղթերով ապահովվածությունը, ղեկավար և մանկավարժական կադրերի ընտրության, նշանակման, ինչպես նաև վերապատրաստման, որակավորման բարձրացման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը,
2.Գեղարքունիքի մարզի 4 քաղաքային համայնքների 16, Վայոց ձորի մարզի  2 քաղաքային համայնքների 5 և 6 գյուղական համայնքների 7 նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվել է ուսունասիրություն պետական կրթական չափորոշիչներին համապատասխան  անհրաժեշտ ուսումնամեթոդական գրականությամբ, ծրագրերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստատթղթերով ապահովվածությունը, ղեկավար և մանակավարժական կադրերի ընտրության, նշանակման, ինչպես նաև վերապատրաստման, որակավորման բարձրացման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, ավագ խմբերի երեխաների դպրոցական ուսուցման նախապատրաստումը և պատրաստվածությունը:

խնդիրներ

•ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները ուսումնասիրություն ժամանակահատվածում չեն ունեցել կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա, կանոնադրություն, ղեկավար և մանկավարժական կազմը հիմնականում համալրված է եղել ոչ մասնագետ կադրերով, վերապատրաստման դասընթացների չեն մասնակցել,
•Վայոց ձորի 12 և Գեղարքունիքի մարզի 14 նախադպրոցական ուսումնական հաստատություններում լիցենզավորման գործընթաց չի իրականացվել,
•համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական կարգավիճակը հստակեցված չէ,
•կանոնադրությունները հիմնականամ չեն համապատասխանում օրինակելի կանոնադրությանը,
•բացակայում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները,
•ղեկավար և մանկավարժական կազմը հիմնականում համալրված է ոչ մասնագետ կադրերով,
•մանկապարտեզները գործում են 6 ամիս, իսկ Վայոց ձորի ուսումնասիրված ուսումնական հաստատությունները չեն գործում նաև` հուլիս-օգոսոտոս ամիսներին. սեզոնային ռեժիմով աշխատանքի հետևանքով չի ապահովվում կրթական ծրագրի յուրացումը,
•շենքային և սանիտարահիգիենիկ պայմանները հիմնականում անմխիթար վիճակում են,
•երեխաների առողջության և խնամքի պահպանումը գտնվում է ոչ պատշաճ վիճակում,
•առկա է հաստիքացուցակների անհամապատասխանություն (բուժքրոջ հաստիքի 1 դրույքի անհրաժեշտություն)
•նախադպրոցական ուսումնական հաստաատություններում առկա են դպրոցահասակ` 6 տարին լրացած երեխաներ
•երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններ ցածր է:

Ուսումնասիրության արդյունքները
•ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից ձեռք են բերվել լիցենզիաներ
•կանոնադրությունները համապատասխանեցվել են օրինակելի կանոնադրությանը
•ընթացքում է ղեկավար և մանկավարժական կազմի վերապատրաստումը
•Գեղարքունիքի մարզի ուսումնասիրված ն/դ հաստատություենները ձեռք են բերել  անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները
•կանոնադրությունները համապատասխանեցվել են օրինակելի կանոնադրությանը
•նախարարություն է ներկայացվել լիզենզավորման հայտեր
•ոչ մասնագետ դաստիարակների որոշ մասը ազատվել են աշխատանքից
•հարստացվել է ուսումնամեթոդական բազան, նորացվել է գույքը, որոշակի չափով կատարվել են վերանորոգման աշխատանքներ:

Հանրակրթություն
Ստուգումներ
1.Կապանի թիվ 13 միջնակարգ, ««Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր ՓԲԸ-ում, Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում իականացվել է տեսչավորում:
2.ՀՀ ոչ պետական հանրակրթական 49 ուսումնական հաստատություններում իրականացվել է դրանց կազմակերպաիրավական ձևի, կրթական գործունեության կազմակերպման`  ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ստուգում:
3.ՀՀ հատուկ հանրակրթական  դպրոցներում (թվով`24) իրականացվել է ստուգում:

Ուսումնասիրություններ
1.ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 7 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել է ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտման կարգերին համապատասխան` սովորողների շարժի, ավարտական պետական փաստաթղթերի ստացման« պահպանության և բաշխման, գործավարության, հաշվետվությունների իսկության ուսումնասիրություն
2.Երևան քաղաքի 13, Տավուշի մարզի 4 ներառական կրթություն իրականացնող  թվով 17 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել է ուսումնասիրություն:
3.Երևանի Կենտրոն վարչական համայնքի 17 դպրոցներում աշակերտների խտության, հաճախելիության,  ուսումնական պլանների, դասացուցակների համապատասխանության, ձեռնարկատիրական գործունեության, դպրոցավարության ուսումնասիրություն
4.Պետական ավարտական (միասնական) քննությունների կազմակերպման և անցկացման գործընթացի ուսումնասիրություն Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի մարզերի թվով 31 հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 11-րդ դասարաններում:

Խնդիրներ
Ոչ պետական ուսումնական հաստատություններ
•Ստուգված ուսումնական հաստատությունների ճնշող մեծամասնությունը չունի կանոնադրություն,
•մեծ թիվ են կազմում ոչ մասնագետ կադրերը,
•չի պահպանվում նախարարի հրամանով հաստատված ուսումնական պլանի պահանջները. դրա հետևանքով աշակերտները գերրբեռնվեւմ են,
•առկա են տարիքի անհամապատասխանությամբ 1-ին դասարան ընդունված երեխաներ,
•շենքային պայմանները  հիմնականում չեն համապատասխան լիցենզավորման կարգի պահանջներին (դասասենյակի չափսեր, ֆիզկուլտուրայի դահլիճ, լաբորատորիա և այլն),
•դպրոցների տարածքում լաբորատորիաների և մարզադահլիճների, գրադարանների  բացակայության դեպքում այլ կազմակերպությունների հետ կնքվում են համապատախան համագործակցության պայմանագրեր: Դպրոցների և համապատասխան համագործակցող կազմակերպությունների հասցեների, դասացուցակների,  ժամանակացույցերի համադրումից պարզվել է, որ գործնականում համապատասխան դասաժամերը հնարավոր չէ կատարել:

Ներառական կրթության

խնդիրներ
•Ուսումնասիրված դպրոցներում ԲՀՄ եզրակացություն չունեցող 50 երեխա վկայագրված չեն. վերջիններիս` դպրոց ընդգրկման համար հիմք է հանդիսացել բժշկական տեղեկանքը /ախտորոշումը/, իսկ որոշ դպրոցներում ԿԱՊԿՈՒ երեխաներից  ոմանք ունենալով   ԲՀՄ եզրակացություն, սահմանված կարգով վկայագրված չեն: Վկայագրեր չունի 102 երեխա,
•ներառական կրթություն իրականացնող դեռևս ոչ բոլոր դպրոցներն են լիարժեք ապահովված համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներով` հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ, հոգեբան,
•դպրոցները հիմնականում ապահովված չեն ԿԱՊԿՈՒ սովորողների համար անհրաժեշտ կառույցներով, նյութատեխնիկական և գիտամեթոդական միջոցներով

Հատուկ կրթություն

խնդիրներ
•որոշ սովորողներ չունեն հատուկ կրթության կարիք, սակայն ընդգրկված են հատուկ դպրոցներում,
•42 աշակերտներ չունեն բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի եզրակացությունների հիման վրա տրված վկայագրեր,
•ընդհանրապես դպրոց չհաճախած երեխաներ  ընդունվում են դպրոցի բարձր դասարզններ,
•ննջասենյակներում մահճակալների թիվը գերազանցում է սահմանված քանակը,
•դպրոցներում խնդիր է է համապատասխան մասնագետ կադրերով մանկավարժական համակազմը համալրելը:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն

1.2 (Քաջարանի և Մարտունու) արհեստագործական ուսումնարաններում իրականացվել է  տեսչավորում,
2.15 ուսումնական հաստատություններում իրականացվել է սովորողների և շրջանավարտների գիտելիքների, կարողությունների, հմտությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման, քննակարգերի, աշխատակարգերի պահպանման, լիազորված մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարման, ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կադրերի ընտրության, նշանակման, ինչպես նաև վերապատրաստման, որակավորման բարձրացման գործընթացի մշտադիտարկում,
3.15 ուսումնական հաստատություններում սովորողների շարժի` ընդունելության, փոխադրման, տեղափոխման և ավարտման կարգերին համապատասխանության, ավարտական պետական փաստաթղթերի ստացման, պահպանման և բաշխման, գործավարության, հաշվետվությունների իսկության ապահովման  մշտադիտարկում կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպման, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարման, տարեկան ուսումնական ժամանակացույցերի, դասացուցակների պահպանման, կրթության որակի նկատմամբ հաստատությունների կանոնադրական պահանջների կատարման, հաստատությունների կառավարման մարմինների լիազորությունների իրականացման ու պահպանման մշտադիտարկում:

Խնդիրներ
•առարկայախումբը ենթակա է մասնագիտական և մեթոդական փորձաքննության, մասնագիտական առարկայական ծրագրերը հիմնականում բացակայում են, չկան ուսումնարանների համար մշակված հանրակրթական առարկայական ծրագրեր,
•մանկավարժական կադրերը և արտադրական ուսուցման վարպետները ունեն վերապատրաստման կարիք, 
•ուսումնարանները կարիք ունեն դասագրքերով, մասնագիտական գրականությամբ, մեթոդական ձեռնարկներով, ուղեցույցներով, բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական փաստաթղթերով վերազինման և համալրման.
•գործատուները չեն աջակցում արտադրական պրակտիկաների արդյունավետ անցկացման գործին,
•շենքային և սանիտարահիգիենիկ  պայմանները հիմնականում անմխիթար վիճակում են,
•ուսումնական պրակտիկայի համար նախատեսված արհեստանոցները կամ բացակայում են, կամ համալրված չեն ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով, գործիքներով և նյութերով,
•չկան ոլորտը կարգավորող կարգեր (տեղափոխման, փոխադրման, հանրակրթական  առարկանների   մասով` ավարտական  քննական), 
•չկա գնահատման միասնական համակարգ
•ուսումնական հաստատությունների ապակենտրոնացումը հանգեցնում է ոչ միասնական պետական կրթական քաղաքականության մշակմանը և իրականացմանը, որոշումների կայացման դանդաղկոտության, կառավարման անարդյունավետության: 

Վերոնշյալ խնդիրները ներկայացվել են ՀՀ ԿԳ նախարարություն, հանձնարարվել է ՄԿՈՒԶԱԿ-ին մշակել ոլորտը կարգավորող իրավական նորմեր, փաստաթղթեր, կարգեր:
Այս պահի դրությամբ սույն ոլորտը կարգավորող իրավական ակտերը գտնվում են ՀՀ Արդարադատության նախարարությունում:
Ընթացքում է գտնվում մանկավարժների վերապատրաստումը ԿԱԻ-ի կողմից;
ՀՀ կրթության պետական տեսչությանը հասցեագրվել են 289 դիմում-բողոք, Դիմում-բողոքներում բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են
•մանկավարժների աշխատանքից ազատմանը,
•դպրոցում տիրող բարոյահոգեբանական վիճակին,
•տնօրենի  մրցույթի անցկացման  և նշանակման, կառավարման խորհուրդների ձևավորման օրինականություն խախտմանը,
•աշխատանքում վերականգվելուն:

Կատարվել է դիմում-բողոքներում բարձրացված խնդիրների, դրանց առաջացման դրդապատճառների ուսումնասիրություն, արդյունքների վերլուծություն, առաջարկված միջոցառումների իրականացման վերահսկողություն:
•Դիմում-բողոքից 145-ը ուսումնասիրվել են տեսչությունում,
•79-ը` տեղում
Վերահասցեագրվել է
•ՀՀ Աշխատանքի տեսչություն- 10
•Համպատասխան մարզպետին 22
•Երևանի քաղաքապետին-4
•Իրավապահ մարմիններին-5
•Կարճվել է 67 դիմում-բողոք:
Ուսումնասիրության արդյունքում բավարարվել է 82  դիմում բողոք` ապահովելով  մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը
Տեսչավորումների, ստուգումների, ուսումնասիրությունների, մշտադիտարկումների արդյունքում բացահայտված խախտումների հետևանքները և թերությունները վերացնելու նպատակով ուսումնական հաստատությունների տնօրեններին, կառավարման խորհուրդներին տեսչության պետի կողմից տրվել են ընդհանուր թվով 221 կատարման համար պարտադիր հանձնարարականներ, որոնց կատարման նկատմամբ իրականացվել է վերահսկողություն, ցուցաբերվել մեթոդական օգնություն:
Վերոնշյալ խախտումների և  թերությունների հետևանքները իրենց իրավասության սահմաններում լուծելու ուղղությամբ առաջարկություններ են ներկայացվել պետական լիազորված և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Կարգապահական տույժեր

«Նկատողություն» կարգապահական տույժ են ստացել
•Երևանի հ. 11 միջնակարգ դպրոցի գործավարը
•ՀՀ Արմավիրի մարզի Հուշակերտի միջնակարգ դպրոցի  տնօրենը
•ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի միջնակարգ դպրոցի տնօրենը
•ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Հ. Պարոնյանի անվան հ. 12 միջնակարգ դպրոցի տնօրենը
•ՀՀ Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրենը

«Խիստ նկատողություն» կարգապահական տույժ է ստացել
•ՀՀ Կոտայքի - մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը և առաջատար մասնագետը 
 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ

Վերապատրաստումներ

Հանրակրթության 12-ամյա կրթական ծրագրերի  և չափորոշիչների պահանջներին համապատասխան ԿԱԻ-ի և նրա մասնաճյուղերի կողմից կազմակերպվել և իրականացվել են հանրակրթական հաստատությունների  մանկավարժական կադրերի վերապատրաստման դասընթացներ, նպատակ ունենալով բարձրացնելու մանկավարժների տեսական գիտելիքների և գործնական կարողությունների մակարդակը, դպրոցավարության, ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման հմտությունների մշակումը:
Յուրաքանչյուր դասընթացի անցկացման արդյունավետությունը ապահովելու համար նախապես մշակվել և կազմվել է համապատասխան ծրագիր և մոդուլ: Անհրաժեշտության դեպքում իրականացվել է դասընթացների ժամանակ գործածության ենթակա օժանդակ ուսումնական նյութերի  (բաշխվող նյութերի) բազմացման աշխատանքներ:
Ըստ ուսումնական բնագավառների և առարկաների Երևան քաղաքում ու մարզերում վերապատրաստումներն ունեն հետևյալ տեսքը.
Երևան- 125 խումբ, 3061 մասնակից
Լոռի -76 խւմբ, 1881 մասնակից
Արմավիր -48 խումբ, 1427 մասնակից
Կոտայք -34 խումբ, 941 մասնակից
Գորիս -29 խումբ, 693 մասնակից
Կապան -47 խումբ, 914 մասնակից
Արագածոտն- 43 խումբ, 1066 մասնակից
Վայոց ձոր -28 խումբ, 606 մասնակից
Արարատ -33խումբ, 1103 մասնակից
Շիրակ -63 խումբ, 1818 մասնակից
Գեղարքունիք -34 խումբ, 829 մասնակից
Տավուշ – 22 խումբ, 457 մասնակից
ԼՂՀ -15 խումբ, 320 մասնակից
Ընդամենը` 597 խումբ, 15116 մասնակից:

Սեմինար-պարապմունքներ

Հանրակրթական հաստատությունների մանկավարժների, տնօրենների, փոխտնօրենների համար կազմակերպված սեմինար պարապմունքները նվիրված են եղել ավագ դպրոցի նոր ծրագրերի և դասագրքերի բովանդակության և մեթոդական կառուցվածքի պարզաբանմանը, դասի պլանավորման, դասալսումների անցկացման, ուսուցչին մեթոդական օգնություն ցույց տալու, գնահատման համակարգի գործադրման սկզբունքների ահնրաժեշտ  իմացական և գործնական կիրառությունների մակարդակի բարձրացմանը: Մասնակիցների թիվը շուրջ 1727 մասնակից:

Խորհրդատվություն

Կրթական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի, ներառակա կրթության գործընթացի կազմակերպման, գնահատման նոր համաակարգի ներդրման, դպրոցներում կազմակերպվող միջոցառումների, ուսուցման և դաստիարակության գորընթացի հետ առնչվող տարաբնույթ հարցերի վերաբերյալ շուրջ 2527 մանկավարժների տրամադրվել է խորհրդատվություն:
2009-2010 ուստարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին  անհրաժեշտ մեթոդական օգնություն ցույց տալու նպատակով ԿԱԻ-ի մասնագետները հանրապետության բոլոր մարզերում և Երևան քազաքում անցկացրել են խրոհրդատվություններ (օգոստոսյան):
Ընդամենը` 269 խումբ, 11397 մասնակից:

Փորձաքննություն

2009թ. ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատված փորձաքննության է ներկայացվել
ա/ 66 անուն (9283 էջ) հանրակրթական դպրոցի չափորոշիչներ, ծրագրեր, դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ:
բ/  38 անուն (9606 էջ) բուհական դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ:
գ/ 98 անուն (24133 էջ) գործածության երաշխավորված ուսումնական, ուսումնաօժանդակ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և այլ ուսումնական նյութեր:
Ընդհանուր ծավալը` 43022  էջ:

Բովանդակային մշակումներ

Սովորողների կարողությունների  և հմտությունների, ինչպես նաև մանկավարժական աշխատողների մասնագիտական-մեթոդական զարգացման նպատակով իրականացվել է բովանդակային և մեթոդական մշակումներ (ձեռնարկներ, ուղեցույցներ, հոդվածներ և այլն): 2009-2010 ուստարում հանրակրթական բոլոր առարկաների դասավանդման վերաբերյալ կազմվել և հրատարակվել են մեթոդական նամակներ: Նոր դասամատյանների գործածության մեջ դնելու առնչությամբ տրվել են պարզաբանումներ դրանց ու միավորային գնահատման արդյունքների գրանցման վերաբերյալ: Մշակվել է ուղեցույց  ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի համար:

Նորմատիվ փաստաթղթերի մշակում

1.Հանրակրթական ավագ դպրոցի գործունեությունը կարգավորող նորմատիվ փաստաթղթերի նախագծերի մշակում.
ա/ավագ դպրոցի հենքային ուսպլանի նախագիծ,
բ/ավագ դպրոցի օրինակելի ուսպլանների նախագիծ:
2.Միջնակարգ և հատուկ հանրակրթական հաստությունների օրինակելի ուսպլանների նախագծերի մշակում:
3. 2009-2010 ուստարում հանրակրթական և հատուկ հանրակրթական հաստատություններում գործածության  երաշխավորված դասագրքերի անվանացանկերի նախագծի մշակում:
4.ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆավորակավորման բնութագրերի նոր նախագծերի մշակում:
5.ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանային-տեղեկատվական համակարգի անհարժեշտ հագեցվածության տիպային անվանացանկերի նախագծի մշակում:
6.«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքից բխող  ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակում (ԿԳՆ աշխատանքային խմբի կազմում):
7.Ներառական կրթության կազմակերպման  կարգի  նախագծի լրամշակում:

Գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներ

Շարունակվել են հանրակրթական համակարգում ընթացիկ գնահատումների մեթոդաբանության միավորային գնահատման դրույթների տեղայնացման և ներդրման աշխատանքներն ըստ առարկաների, ինչպես նաև իրականացվել են կիսամյակային գնահատման բաղադրիչների, տեսակների, չափանիշների մշակման և փորձարկման աշխատանքներ:

Մշտադիտարկում

Երևան քաղաքի և մարզերի դպրոցներում իրականացվել են 2005-2006թթ. շրջանառության մեջ դրված դասագրքերի մշտադիտարկումներ, որոնց եռամյա ժամկետը լրանում է 2009թ.: Արդյունքում արվել են համապատասխան մասնագիտական առաջարկություններ, դիտողություններ` ապահովելու   վերահրատարակվող դասագրքերի համապատասխանությունը ծրագրերին և չափորոշիչներին:

Հրատարակչական գործունեություն

2009թ-ին ԿԱԻ-ի կողմից հրատարակվել են «Հայոց լեզու և գրականություն» (համար 1-8), «Մաթեմատիկան դպրոցում» (համար 1-6), «Օտար լեզուները Հայաստանում» (համար 1-5), «Ռուսաց լեզուն Հայաստանում», (համար 1-8), «Մանկավարժություն» (համար 1-8), «Նախաշավիղ» (համար 1-6), «Մարդ և հասարակություն» (համար 1-6), «Ընտանիք և դպրոց» ( համար 1-4), «Հայագիտությունը դպրոցում» ( համար 1-5) մանկավարժական հանդեսները, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարության «Տեղեկագիր»-ը ( համար 1-8):



        
 
  Կրթություն    
  Գիտություն    
  Առաջարկություններ    
  Ծրագրեր    
  Բոլոնիայի գործընթաց    
  Գրանցվել նորություններին