Հայտնի են սպարտակիադայի ծրագրով բազկամարտի մրցումների հաղթողները

2019-11-08

Նոյեմբերի 8-ին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կայացել են Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող բազկամարտի մրցումները:

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցկացրած մրցումների տղաների պայքարում ըստ քաշային կարգերի առաջին մրցանակակիր են դարձել Գեղարքունիքի մարզը ներկայացնող Սերգեյ Հակոբյանը (50 կգ) և Արման Մրտեյանը (55 կգ), Արմավիրի մարզից Էրիկ Խաչատրյանը (60 կգ) և Դավիթ Ղանդիլյանը (+70 կգ), Լոռու մարզից Վահան Մեհրաբյանը (65 կգ) և Մհեր Մաթևոսյանը (70 կգ):

Աղջիկները մրցել են 4 քաշային կարգում: 50 կգ քաշային կարգում լավագույնը եղել է Լիլիթ Ալավերդյանը՝ Գեղարքունիքի մարզից, 55 կգ քաշային կարգում՝ Շիրակի մարզից Հայկանուշ Հովհաննիսյանը, 60 կգ քաշային կարգում՝ Վայոց ձորից Քրիստինե Հովհաննիսյանը, իսկ  +60 կգ քաշային կարգում՝ Արմավիրի մարզից Տաթև Կարապետյանը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներն ստացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գավաթներ, մեդալներ, հավաստագրեր:

Սահմանվել է անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

միջազգային առարկայական…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։