Ավարտվել են հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող ուժային եռամարտի մրցումները

2019-11-08

Նոյեմբերի 7-ին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած հանրապետական ուսանողական մարզական խաղերի ուժային եռամարտի մրցումները:

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի աջակցությամբ անցկացված մրցումներին մասնակցել են 8 բուհերի ուսանողներ, տղաները մրցել են 6, իսկ աղջիկները՝ 4 քաշային կարգերում:

Տղաների մրցապայքարում ըստ քաշային կարգերի հաղթել .

52 կգ – Վահան Բուդաղյան (ՀԱՊՀ)
60 կգ – Ալբերտ Դատիկյան (ՀԱՊՀ)
67,5 կգ – Ռուդիկ Ավդալյան (ՀՖԿՍՊԻ)
75 կգ – Մհեր Սահակյան (ՀՌՀ)
82,5 կգ – Վարդան Մանուկյան (ՀՖԿՍՊԻ)
+82,5 – Գրիգոր Հարությունյան (ՀՖԿՍՊԻ)

Աղջիկների պայքարում 48 կգ քաշային կարգում հաղթել է Սոֆիա Ալեքսանյանը (ՀԱՊՀ), 56 կգ քաշային կարգում՝ Ասթինե Պողոսյանը (ՀԱՊՀ), 67,5 կգ քաշային կարգում՝ Մելսիդա Մելքոնյանը (ՀԱՊՀ) և +67,5 կգ քաշային կարգում՝ Հռիփսիմե Պետրոսյանը (ԵՊՀ): 

Մրցանակակիր ուսանողները ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրեր, գավաթներ և մեդալներ:

Սահմանվել է անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

միջազգային առարկայական…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։