Իրականացվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման առաջին մոդուլը

2019-10-23

Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում 2019 թվականի հոկտեմբերի 10-13-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի առաջին փուլի ուսուցման առաջին մուդուլը: Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական աշխատանք կատարող մարդկանց համակարգված մոտեցման որդեգրումը:

Որպես «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագրի մասնակիցներ՝ ներկայացված հայտերից ընտրվել են երիտասարդական աշխատողներ Հայաստանի մարզերից և Երևանից:

Երիտասարդական աշխատողի վերապատրաստման առաջին փուլի առաջին ուսուցման մոդուլը ներառում էր վերապատրաստման հետևյալ թեմաները՝

Երիտասարդական քաղաքականություն և ծրագրեր: Երիտասարդական աշխատանքի  պատմություն,
Տեղական մակարդակի երիտասարդական քաղաքականություն,
Երիտասարդների կարիքների և ակնկալիքների գնահատում,
Ծրագրերի մշակում, իրականացում, գնահատում,
Երիտասարդական աշխատանք. տեսակները, ձևերը:

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլը ներառում է ուսուցման երեք մոդուլներ՝ երեք առկա (դեմ առ դեմ) հանդիպումների ձևով և դրանց միջակայքում ընկած ինքնուրույն աշխատանքների միջոցով:

Ուսուցման երկրորդ և երրորդ՝ առկա մոդուլները նույնպես կիրականացվեն ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում՝ համապատասխանաբար 2019 թվականի հոկտեմբերի 24-26-ը և նոյեմբերի 13-15-ը: Ուսուցման մոդուլներն իրականացվում են ոլորտում փորձառու մասնագետների կողմից:

Ծրագրի երկրորդ փուլում՝ 2019 թվականի նոյեմբերի 16-ին, նախատեսվում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման փորձ ունեցող եվրոպական երկրներից հրավիրված միջազգային և տեղական փորձագետների և ծրագրին մասնակից երիտասարդական աշխատողների հանդիպում: Հրավիրված միջազգային և տեղական փորձագետները կներկայացնեն երիտասարդական աշխատանքի իրենց երկրների փորձը:

Ուսուցման մոդուներին ամբողջական մասնակցություն ունեցած և վերապատրաստված երիտասարդական աշխատողները կստանան վկայականներ:

Երիտասարդական աշխատողների վերապատրաստումն իրականացոմ է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի № 301-Ա/1 հրամանով հաստատված «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրի» համաձայն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։