ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն ընդունել է Բուլղարիայի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նիկոլայ Պավլովին

2019-10-10

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Բուլղարիայի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նիկոլայ Պավլովին, որը Հայաստան է ժամանել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» («Living Smart-Empowering Youth») համաժողովին մասնակցելու համար:

Կողմերը խոսել են ոլորտի հիմնահարցերից, երկրներում դրանց նմանություններից և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր սպորտի և երիտասարդության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Գևորգ Լոռեցյանը ողջունել է Նիկոլայ Պավլովին և նշել, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են երկու երկրների միջև ձևավորված ոլորտային համապարփակ համագործակցության հետագա զարգացմանը և ամրապնդմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։