Գերմանիայում շարունակվում է «Կոմիտասը և իր ժառանգությունը» գիտաժողովը

2019-10-09

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի շրջանակում Գերմանիայում շարունակվում է «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Գիտաժողովն անցկացվում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում, որը մեկնարկել է սեպտեմբերի 26-ին Հայաստանում, այնուհետև, շարունակվել Արցախում, իսկ այժմ անցկացվում է Գերմանիայի երկու քաղաքներում` Բեռլինում և Հալլեում:

Գիտաժողովի բացումն ու առաջին երկու նիստերը տեղի են ունեցել հոկտեմբերի 8-ին՝ Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում: Հոկտեմբերի 9-ին գիտաժողովն ընթանում է Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում:

Գիտաժողովն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչներն են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Գերմանիայի Դաշնությունում ՀՀ դասպանատունը։ Հալլեում գիտաժողվի կազմակերպմանն աջակցել է նաև Մարտին Լյութերի համալսարանին առընթեր գործող  «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը :

«Կոմիտասը և իր ժառանգությունը» գիտաժողովը կշարունակվի  նաև հոկտեմբերի 10-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։