Սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում կանցկացվի դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

2019-08-08

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում: Մասնավորապես, Կառավարության օգոստոսի 8-ի նիստում ընդունված որոշմամբ «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված 14 մլն. 813.2 հազար դրամ գումարը հատկացվել է Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպմանը:

Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունն անց է կացվելու 2019թ. սեպտեմբերի 18-25-ը` Ծաղկաձորում: Մրցումների բացման արարողությունը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 19-ին, իսկ փակման արարողությունը՝ սեպտեմբերի 24-ին: Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից մրցումներին կմասնակցեն տղաների և աղջիկների դպրոցական թիմեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվել է հուլիսի 30-ին։ Ակնկալվում է 15 երկրի մասնակցություն:

2018թ. նոյեմբերի 15-19-ը ՌԴ Սոչի քաղաքում կայացած Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF-ի) գործադիր կոմիտեի հերթական ժողովում Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայասատանին:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։