Միջազգային մրցանակ՝ «Դպրոցական սննդի» բաղադրատոմսերի համար

2019-07-19

«Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ՀՀ դպրոցներում մատուցվող սննդի բաղադրատոմսերով գիրքն արժանացել է «Gourmand Awards» միջազգային մրցանակի:
Բաղադրատոմսերի գիրքը մշակվել է ՀՀ կառավարության, Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության «Ճյուղային սննդի ինստիտուտի դպրոցների», համայնքների և դպրոցների համատեղ ջանքերով: Բաղադրատոմսերի գիրք ունենալու նպատակն է Հայաստանի մարզերում տարրական դասարանի մոտ 100,000 աշակերտներին տրամադրել առողջ, սննդարար և բազմազան սնունդ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում` միևնույն ժամանակ օգտագործելով տեղական և ավանդական ճաշացանկի բաղադրիչներ:   
Մրցանակաբաշխությունն անցկացվել է Չինաստանում կազմակերպված Մակաոյի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում: Համաշխարհային հռչակ վայելող խոհարարների հետ միասին Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի աշխատակիցները, մի քանի օր շարունակ օգտվելով դպրոցական սննդի բաղադրատոմսերի գրքից, նախաճաշ են պատրաստել ցուցադրական խոհանոց-տաղավարում` օգտագործելով միջազգային լսարանի իրազեկվածության մակարդակը բարձրացնելու հնարավորությունը: Մասնավորապես, անդրադարձ է եղել  կրթության որակի բարելավման, առողջ ապրելակերպի և սնուցման խթանման, սոցիալական պաշտպանության և տեղական տնտեսությունների զարգացման ոլորտներում «Դպրոցական սնունդ» ծրագրի կարևոր ազդեցությանը:
 

 

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։