Մեկնարկում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը

2019-07-11

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:

Փաստաթղթերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացվում են դիմորդի կամ նրա լիազորված անձի, բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների կողմից:

Ներկայացվող փաստաթղթերի ցանկ.

1.ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով դիմում` համաձայն կցված ձևի,

2.Նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի,

3.Անձնագրի պատճեն, 

4.Սփյուռքահայերի համար ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականը,

5.Կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)՝ ապոստիլ դրված կամ հյուպատոսական վավերացմամբ: Ավարտական փաստաթղթի պատճենի հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն թարգմանությունը պետք է լինի նոտարական հաստատմամբ:

6.3x4 չափսի 4 լուսանկար,

7.Բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),

8.Ինքնակենսագրական (CV)` հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով,

9.Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետներ

ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև  օգոստոսի 13-ը ներառյալ,

բ) վճարովի առկա ուսուցմամբ  բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված   կրթական   ծրագրերով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ,

գ)  վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև  օգոստոսի 30-ը  ներառյալ,

դ)  վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,  

ե) վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության  համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ, 

զ) վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից օգոստոսի 20-ը ներառյալ: 

է) վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում  ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ, 

ը) վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում   ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև  նոյեմբերի 20-ը ներառյալ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունում`

• սփյուռքահայերի համար` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00, հեռ ` +37410-58-13-91), 

• օտարերկրյա քաղաքացիների համար երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00, հեռ ` +37410-56-23-64): 

Դիմումի ձևերը` կցված փաստաթղթերում:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։