Հայ ուսանող մարզիկները կմասնակցեն 30-րդ համաշխարհային ունիվերսիադային

2019-06-28

ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը 2019թ. հուլիսի 3-14-ը կմասնակցի Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալիք ամառային 30-րդ Համաշխարհային ունիվերսիադային: ՀՀ ուսանողական մարզական պատվիրակության կազմում ընդգրկված է  14 մարզիկ, 4 մարզիչ : Հայաստանի ուսանող մարզիկները մրցելու են աթլետիկայի, մարմնամարզության, հրաձգության, ձյուդոյի, սուսերամարտի, թեքվանդոյի և ջրացատկի մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը: 30-րդ համաշխարհային ունիվերսիադային մասնակցում են 160 երկրների 10.000-ից ավել պատվիրակներ։ Այս տարի մրցաշարում ընգրկված է 18 մարզաձև։

 ՀՀ ուսանողական մարզական պատվիրակությունը նախորդ տարիներին երկու տարին մեկ անցկացվող այս  միջազգային մրցաշարում ունեցել է մեդալակիրներ:

ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան 1995 թվականից հանդիսանում է  համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։