Կայացել է ռեկտորի ընտրություն

2019-05-14

Այսօր տեղի է ունեցել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կառավարման խորհրդի նիստը, որի օրակարգում ներառված էր ռեկտորի ընտրության հարցը: Մրցույթում առաջադրված երկու թեկնածուներից 15 ձայնով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը: Մյուս թեկնածուն` Վաղարշակ Հարությունյանը ստացել է 8 ձայն:
Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963թ. մարտի 28-ին, Երևանում:
1984-1989թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժնում (պրոֆ. Ռ. Մանգասարյանի դասարան):
1984-1989թթ. ղեկավարել է «Հայրեն» և «Ալելուիա» սիրողական երգչախմբերը:
1995թ.-ից Ս. Հովհաննիսյանն աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնում, ղեկավարում է մասնագիտական դասարան:
1992թ. Ս. Հովհաննիսյանը հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է «Հովեր» երգչախումբը:
2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի,
2010թ-ին` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։