IPF-2019 Գլոբալ միջազգային մանկավարժական ֆորում

2019-04-11

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն այսօր հանդիպել է IPF-2019 գլոբալ միջազգային մանկավարժական ֆորումին մասնակցության հայտ ներկայացրած և նախնական փուլը հաղթահարած 18 մանկավարժների հետ: Հարցազրույցից հետո նրանցից 10-ը հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային ֆորումին: Մանկավարժների հետ հանդիպման ժամանակ փոխնախարարը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե նրանք ին՞չ մեթոդաբանությամբ են առաջնորդվում՝ սովորողներին մոտիվացնելու և մասնագիտական մի շարք հարցերում կողմնորոշվելու, այդ թվում՝ տաղանդավոր երեխաների հետ աշխատանքի կազմակերպման և ժամանակակից հմտությունների տիրապետման տեսանկյունից:

«Այս մրցույթի հիմնական նպատակն է հասկանալ, թե ուսուցիչն ինչպես պետք է  բացահայտի տաղանդավոր երեխաներին, որոնք հետագայում իրենց ներդրումը կունենան պետության կյանքում: Ընտրված 10 մանկավարժները հնարավորություն կունենան ֆորումին ներկայացնելու մեր երկիրը՝ իրենց սեփական ստեղծարար փորձով, ինչպես նաև ծանոթանալ այլ երկրների կրթական լավագույն մեթոդներին՝ այնտեղից վերադառնալով նոր հմտություններով ու կարողություններով»,-նշել է Լուսինե Առաքելյանը՝ ընդգծելով, որ ներկա բոլոր ուսուցիչներն արդեն հաղթող են, քանի որ ներկայացված շուրջ 70 հայտերից նրանք են անցել եզրափակիչ փուլ:

Հարցազրույցի ընթացքում ուսուցիչները ներկայացրել են իրենց լավագույն փորձը, ստեղծարար մեթոդները և իրենց հաջողության բանաձևը: Նրանցից 10-ը կմասնակցի IPF-2019 Գլոբալ միջազգային մանկավարժական ֆորմումին, որը տեղի կունենա 2019թ. նոյեմբերի 4-8-ը և միաժամանակ կանցկացվի 5 քաղաքներում՝ Վարշավա, Հելսինկի, Սինգապուր, Բեռլին և Վաշինգտոն: Ֆորումի բովանդակությունն առցանց հասանելի կլինի, և  դրան  անուղղակիորեն մասնակցություն կունենան նաև տասնյակ միլիոնավոր մանկավարժներ տարբեր երկրներից: Ֆորումի ընթացքում մանկավարժները հնարավորություն կունենան ուսումնասիրել կրթության միջազգային լավագույն փորձը, տիրապետել ժամանակակից դասընթացների կազմակերպման մեթոդներին և հմտություններին, ինչպես նաև ծանոթանալ կրթության և ուսուցման կազմակերպմանն առնչվող  խնդիրներին:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։