Արայիկ Հարությունյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ լուսավորության և գիտության ու բարձրագույն կրթության նախարարների հետ

2019-04-04

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հետ հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են, որ կրթության ոլորտի համագործակցությունը հայ-ռուսական միջպետական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում: Արայիկ Հարությունյանն ու Օլգա Վասիլևան  անդրադարձել են ՌԴ հարավային շրջաններում հայերենի դասավանդման, Ռուսաստանի դպրոցներում «Շախմատ»  առարկայի հայաստանյան փորձի ներդրման, ՀՀ հանրակրթական դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, ուսուցիչների վերապարտրաստման վերաբերյալ հարցերին: 

Այցի շրջանակում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև  ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության նոր հնարավորությունները,  մասնավորապես, բարձրագույն կրթության և միջբուհական կապերի ամրապնդմանը,  միջպետական համաձայնագրով ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ուսանողների կրթությանը, Հայ-ռուսական համալսարանի կարգավիճակին վերաբերվող հարցեր:
Այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար  Արայիկ Հարությունյանը մասնակցել է  նաև «Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» 19-րդ նիստին:
Նախարարն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, շրջայց կատարել դեսպանությանը կից գործող մշակույթի կենտրոնում և «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցում, ինչպես նաև  հանդիպում է ունեցել Մոսկվայի Լազարյանների անվան թիվ 2042 դպրոցի տնօրեն Գայանե Աբրահամյանի հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։