ՀՀ ԿԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

2019-04-02

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 3-4-ը կմեկնի Մոսկվա: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Երկու երկրների կրթության ոլորտի  պատասխանատուները կքննարկեն կրթության և գիտության ոլորտում  հայ-ռուսական համագործակցությունն ամրապնդման և ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր:
Այցի շրջանակում ԿԳ նախարարը  կմասնակցի նաև «Հայ-ռուսական տնտեսական համագործակցության  միջկառավարական հանձնաժողովի» 19-րդ նիստին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։