Հայաստան-Քուվեյթ. Կրթական համագործակցության ընդլայնման ներուժն առկա է

2019-03-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան  Նաուաֆ Ալ Էնեզիին: Բարձր գնահատելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է Քուվեյթի հետ կրթության ոլորտում առկա փոխգործակցության ընդլայնման և հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության մասին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես բարձրագույն կրթության համակարգի ներուժը կարող է նպաստել ինչպես կրթության, այնպես էլ՝ այլ ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ համատեքստում, ԿԳ նախարարը կարևորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝  Քուվեյթում հայ ուսանողների համար կազմապերպվող արաբերենի վերապատրաստման դասընթացները  և ԵՊՀ-ում գործող «Աբդելազիզ Ալ Բաբտեյնի արաբական  մշակույթի»  կենտրոնի գործունեությունը: Արայիկ Հարությունյանի խոսքով, բուհական համակարգում առկա փոխգործակցության փորձն անհրաժեշտ է կիրառել նաև հանրակրթության ոլորտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լեզուների իմացությունը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ընդգծել է, որ հարաբերությունների ընդլայնման  վեկտորը կարող է ընդգրկել  ոչ միայն լեզուների վերապատրաստման, այլ նաև բժշկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնիկական մասնագիտությունների ու հետազոտողների շրջանակը: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հայկական կրթական բրենդների մասնավորապես՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և  «Արմաթ» լաբորատորիաների միջազգայնացման հարցին:

Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում ակտիվ համագործակցության առնչությամբ` դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին կարևորել է  մեր երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը:  Հայտնելով արաբական կողմի պատրաստակամությունը հարաբերությունների զարգացման առնչությամբ՝ դեսպանն ընդգծել է, որ դրանց նոր խթան կարող է հաղորդել Քուվեյթի կրթության և գիտության նախարարի այցը Հայաստան: Դեսպանը միաժամանակ տեղեկացրել է, որ Քուվեյթի ներդրումային հիմնադրամի կողմից մեծ հետաքրքրություն կա Հայաստանի կրթության համակարգի նկատմամբ:  
Իր հերթին ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է երկու երկրների կրթության համակարգում հետագա համագործակցության զարգացման նպատակով Քուվեյթի կրթության նախարարի այցի կազմակերպումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կրթության համակարգում  համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցերի:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։