ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

2018-12-28

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և գիտաշխատողներ, կրթության և գիտության ոլորտի պատասխանատուներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Անցնող տարին նշանակալի էր ինչպես ողջ երկրի, այնպես էլ կրթության և գիտության համակարգի համար: Արժեքների հեղափոխությունը բացառիկ հնարավորություններ է ստեղծել՝ ժառանգածը գնահատելու, երկիրը նորովի կառուցելու, հասարակական և տնտեսական առաջընթացն ապահովելու համար։ Այդ գործում անչափ կարևոր է կրթության և գիտության համակարգի դերակատարությունը, քանզի դա է հենց այն միջավայրը, որտեղ ձևավորվում են քաղաքացիական արժեքները, հանրային մշակույթը և աշխարհայացքը, ապահովվում է տնտեսական, մշակութային և տեխնոլոգիական առաջանցիկ զարգացումը։

Համոզված եմ, որ 2019 թվականը բոլորիս ջանքերով շրջադարձային կլինի կրթության և գիտության ոլորտի հանգուցային խնդիրները լուծելու և կայուն առաջընթացի ճանապարհ դուրս գալու գործում։

Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ ձեր պատվաբեր և նվիրական աշխատանքում, մասնագիտական նվաճումներ, ստեղծագործական բերկրանքի բազում պահեր, առողջ ու արժանավայել կյանք։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։