«Հորիզոն-2020». Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՄ հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ

2018-10-17

Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը, «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերը, մասնավորապես, դրա շրջանակում Հայաստանին տրամադրվելիք «հնարավոր աջակցության» սահմաններում գիտահետազոտական ինստիտուտների գործունեության գնահատման մոդելի մշակումը: Նույն աջակցության շրջանակում քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական բաղադրիչի զարգացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև ճանապարհային քարտեզի մշակումը: ԵՄ հանձնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել ամենասեղմ ժամկետներում աջակցություն ցուցաբերել ՀՀ կրթական բարեփոխումների առաջարկվող ծրագրերին, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների գործունեության գնահատման մոդելի մշակմանը։ Հանձնակատարը կարևորել է նաև Փարիզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացումը։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։