Հանրակրթական դպրոցներում աշխատանքային օրեր կլինեն նոյեմբերի 17-ը և 24-ը

2018-10-10

Հարգելի ծնողներ և աշակերտներ,

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքային օրեր են հայտարարվել հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են օրինակելի ուսումնական պլանով նախատեսված աշնանային արձակուրդի հետ` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, արձակուրդի անընդհատությունն ապահովելու նպատակով, դպրոցներում աշխատանքային օրեր է հայտարարում համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը։ Վեցօրյա աշխատանքային ռեժիմ ունեցող դպրոցներին հանձնարարվել է դասացուցակում կատարել համապատասխան փոփոխություններ` բաց թողնված օրերի դասերը լրացնելու համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։