Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը

2018-09-14

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը: Նիստին, որի  օրակարգում ինստիտուտի տնօրենի ընտրության հարցն էր, մասնակցել է խորհրդի 15 անդամից 13-ը: Թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու` Հարություն Մարությանը, Հայկ Դեմոյանը, Արմեն Ասրյանը և Ստեփան Ստեփանյանցը: Շուրջ 3 ժամ հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են թեկնածուների՝ թանգարանի զարգացման տեսլականին, որին հաջորդել է հարց ու պատասխան: Արդյունքում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն է ընտրվել ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը։ Վերջինիս օգտին քվեարկել է խորհրդի 11, Հայկ Դեմոյանի օգտին՝ 2 անդամ։

Ստորև՝

Հարություն Տիրանի Մարությանի կենսագրությունը

Պատմական գիտությունների դոկտոր
Ծնվել է 30 սեպտեմբերի, 1956 թ.
1963-1973 Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց
1973-1978 Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ, ազգագրություն 
1980-1983 ՍՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտ (Մոսկվա), արտադրությունից կտրված ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածու (Մոսկվա, 1984), ազգագրություն

Ակադեմիական և փորձագիտական գործունեություն

1989-1995 Գիտական խորհրդի անդամ, Հայաստանի ազգագրության պետական թանգարան 1991-1995, 2011-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, Երևանի պատմության թանգարան 1999-2012 Փորձագետ, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողով
2007-2008 «Հայփոստ» ՓԲԸ Նամականիշների խորհրդի անդամ
2007-2008 Գլխավոր խմբագրի տեղակալ, «21-րդ դար». «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես
2007-մինչ օրս Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
2007-2015 Գիտական խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտու
2011-մինչ օրս Ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհրդի անդամ (նախագահի տեղակալ – 2016 թ.-ից)ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
2012- մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական 
2012 սեպտ-2015- փոխնախագահ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին կից փորձագիտական խմբի անդամ
2013-2016 «Ցեղասպանագիտական հանդես» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ
2014- մինչ օրս ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով մասնագիտական խորհրդի անդամ Հայկական ուսումներու միջազգային ընկերակցության (Association Internationale des Etudes Arméniennes) անդամ
2015-2016 «International Journal of Armenian Genocide Studies» պարբերականի միջազգային գիտական խորհրդի անդամ
2015-մինչ օրս «Society of Armenian Scholars» (SAS) (ԱՄՆ) գիտական ընկերակցության անդամ
2015- մինչ օրս Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող գնչուների հարցով փորձագետների ժամանակավոր հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ/փորձագետ
2017-«Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։