Մարդկային կապիտալի զարգացումն ապագային ուղղված ներդրում է. Ա. Անափիոսյան

2018-08-08

ՀՀ կրթության և գիտության նախարարի  տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի մարդկային զարգացման ծրագրի տարածաշրջանային ղեկավար Լիրե Էրսադոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ մարդկային կապիտալի ծրագիրը, որին Հայաստանը միացել է այս տարվա հուլիսին և դարձել ծրագրի վաղ ներդնողներից: Ծրագրի իրականացմամբ զբաղվող թիմն այս փուլում նպատակ ունի հաշվել Հայաստանի մարդկային կապիտալի ինդեքսը, որի կարևոր բաղադրիչներից մեկը կրթությունն է:  ԿԳ նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է կրթության և գիտության ոլորտում մարդկային կապիտալի զարգացմանը միտված արդյունավետ քաղաքականության մշակումը, միաժամանակ շեշտելով, որ այն Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է:  Այս համատեքստում Ա. Անափիոսյանն ընդգծել է, որ մարդկային կապիտալի զարգացմանն  ուղղված ցանկացած  քայլ ապագային ուղղված ներդրում է:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մարդկային զարգացման  ծրագրի տվյալների հավաքագրման, նոր գործիքակազմի մշակման և դրանում կրթության մասնագետների մասնակցության հետ կապված հարցերին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։