ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ելույթը Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովում

2018-08-02

Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ և հյուրեր.

Շնորհավորում եմ 2018 թվականի խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ: Խորհրդաժողովն իր ձևաչափով խորհրդանշական է, քանի որ սփյուռքի հետ կրթական փոխհամագործակցությունը Հայաստան-սփյուռք փոխառնչությունների կարևորագույն բաղադրիչներից է, հայ մանկավարժական մտքի և կրթական գործի զարգացման կարևորագույն գրավական:

Այսօր կրթության դաշտում վերարտադրվում և ձևավորվում են արժեքներ, որոնք լինելու են հայի վաղվա օրվա թե՛ քաղաքական և թե՛ մշակութային օրակարգի հիմքում: Կրթական հարցերում մեր բազմատարր սփյուռքը պետք է փորձի գտնել բացառապես իր ազգային դիմագիծն ու կեցվածքը, ելակետ ունենալով հայակերտման սկզբունքը:

Խորհրդաժողովի նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերն ու խնդիրները, հստակեցնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետագա քայլերը սփյուռքի կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը բարելավելու նպատակով:

Խորհրդաժողովի քառօրյա աշխատանքի արդյունքում մշակված բանաձևը պետք է արտացոլի այն հիմնական ուղղությունները, որոնց իրագործմամբ հնարավոր կլինի լուծել սփյուռքի կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները և ստեղծել կայուն համագործակցային միջավայր՝ Հայաստան-սփյուռք համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Վստահ եմ, որ խորհրդաժողովում ձեռքբերված արդյունքները կնպաստեն սփյուռքում հայեցի կրթության առավել արդյունավետ կազմակերպմանն ու զարգացմանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս և Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովը հայտարարում եմ բացված:

 

Սահմանվել է անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

միջազգային առարկայական…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։