Ակտիվ քաղաքացին և որակյալ մասնագետը նոր Հայաստանի կերտման հիմքն են. Արայիկ Հարությունյան

2018-07-06

Հուլիսի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով Գավառի պետական համալսարանում տեղի է ունեցել  բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Հանդիսովոր միջոցառմանը ներկա է գտնվել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը հանձնել է  մագիստրատուրայի գերազանց շրջանավարտների դիպլոմները և շնորհավորել բոլոր շրջանավարտներին բուհն ավարտելու և մասնագիտական որակավորում ստանալու կապակցությամբ: Նախարարի խոսքով խորհրդանշական է, որ դիպլոմների հանձնումը համընկնում է   պետական տոնի՝ ՀՀ Սահմանադրության օրվա հետ. «Ակտիվ քաղաքացին և որակյալ մասնագետը նոր Հայաստանի կերտման հիմքն են, ակտիվ մասնակցեք իրավական պետության կայացման գործընթացին և հիշեք, որ կրթությունը շարունակական և մշտական  շրջափուլ է, այն չի ավարտվում դիպլոմ ստանալով»,-իր  ողջույնի խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը։
Միջոցառմանը  ներկա են եղել նաև  Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, շրջանավարտների ծնողներ, համալսարանականներ, հյուրեր։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։