Ավետիսյան դպրոցի շրջանավարտներին բարի երթ է մաղթել Թաներ Աքչամը

2018-06-18

 Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գործող Ավետիսյան դպրոցը շրջանավարտների երկրորդ սերունդն է ճանապարհել դեպի մեծ կյանք: Դպրոցի ավարտական  միջոցառմանն այս տարի ներկա են գտնվել ու շրջանավարտներին բարի երթ մաղթել  կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:  Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են նաև դպրոցի բարերարներ Էդվար և Փամելա Ավետիսյանները, արտասահմանից ժամանած մի շարք հյուրեր, հոգաբարձուների խորհրդի անդամներ:

 Ավարտական միջոցառման գլխավոր բանախոսը`  նշանավոր  պատմաբան Թաներ Աքչամը,  իր ողջույնի խոսքում աշակերտներին հորդորել է համարձակ ու նորարար լինել, ունենալ սեփական տեսակետ, պաշտպանել դրանք և պայքարել անարդարությունների դեմ: Աքչամը  առաջին թուրք գիտնականներից է, որը ճանաչել և բացահայտ քննադատել է հայոց  ցեղասպանությունը:

Միջոցառման ավարտին աշակերտներին հանդիսավորությամբ հանձնվել են դպրոցի ավարտական վկայականները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։