Նախարարական գագաթաժողով. վավերացվել են Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության ֆորումի հռչակագիրը

2018-05-25

ՀՀ պատվիրակությունը` Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին և 5-րդ քաղաքականության ֆորումին, որը տեղի է ունեցել մայիսի 23-25-ը, Փարիզում` Սորբոնի հռչակագրի ստորագրումից 20 տարի անց: Գագաթաժողովին մասնակցում էին ավելի քան 70 երկրներ, 39 կազմակերպություններ և Եվրոպական հանձնաժողովը: Վավերացվել են երկու կարևոր փաստաթղթեր` Փարիզի կոմյունիկեն և Քաղաքականության ֆորումի հռչակագիրը:

Կոմյունիկեն շեշտադրում է ակադեմիական հիմնարար արժեքների և բուհական անկախության, ներառականության և հասանելիության սկզբունքները, որոնք շարժունության համար կարևոր նախապայմաններ են: Կարևորվում է նաև ուսուցման մեջ նորարարության և ուսանողակենտրոն մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը: Այս կոմյունիկեով նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացը` հիմնվելով փոխվստահության ու թափանցիկության սկզբունքների վրա:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։