Լևոն Մկրտչյանը ներկայացրել է գիտական կլաստերի նախաձեռնությունը

2018-03-29

Մոսկվա կատարած պաշտոնական  այցի շրջանակում մարտի 28-ին  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել կրթության և գիտության քաղաքականության հարցերով ՌԴ նախագահի օգնական Անդրեյ  Ֆուրսենկոյի  հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական երկկողմ  հարաբերերությունների ամրապնդման հարցերը:
Կողմերը ներկայացրել են երկու երկրներում վերջին  տարիներին կրթություն և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների հիմնական սկզբունքները: 
ՀՀ կրթության և գիտության նախարարը ոլորտի բարեփոխումների համատեքստում ներկայացրել  է գիտական համատեղ կլաստերներ  ձևավորելու  նախաձեռնությունը, որը հիմքեր կստեղծի երկու երկրների գիտակրթական ներուժի առավել արդյունավետ դրսևորման և զարգացման համար: 
Անդրեյ Ֆուրսենկոն իր խոսքում կարևորել է հայ-ռուսական   գիտակրթական համագործակցության  ընդլայնումը, մասնավորապես համալսարանական գիտության և բնագիտական ուղղությունների համատեքստում: Պայմանավորվածություն է ձեռք  բերվել   բնագիտական ուղղություններով կոնկրետ  ծրագրերի իրականացման 
վերաբերյալ: 

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։