Նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

2018-03-07

Կրթության և գիտության ոլորտում աշխատող սիրելի՛ կանայք` դաստիարակներ, ուսուցչուհիներ, դասախոսներ, գիտնականներ, 
Ի սրտե շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի` Կանանց միջազգային օրվա առիթով:
Սիրելի՛ մանկավարժներ, դուք եք պատասխանատու կրթության ոլորտում ավանդույթների պահպանմանը զուգընթաց բարեփոխումների իրականացման համար, որի իրագործումը պահանջում է նվիրում և անմնացորդ սեր:
Մանկավարժի աշխատանքով է պայմանավորված մեր ապագա քաղաքացու արժեհամակարգի ու  պետականության գիտակցության նշաձողի բարձրացումը, որը ոչ միայն մասնագիտական առաքելություն է, այլև գնահատանքի արժանի ամենօրյա բարդ ու դժվարին պարտականություն:
Մաղթում  եմ ձեզ առողջություն, կանացի հմայք, անձնական երջանկություն և  գարնանային տրամադրություն:

            Լավագույն բարեմաղթանքներով՝ Լևոն Մկրտչյան

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։