Նոր Հաճնի արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույնը

2018-02-14

ՌԴ Մանկական և պատանեկան ստեղծագործության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված «Սպիտակ ագռավ-2017» մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճնի արվեստի դպրոցը արժանացել  է «ավագույն արտասահմանյան դպրոց» մրցանակի:
 ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ  Մկրտչյանը, շնորհավորելով հայ աշակերտներին արձանագրած հաջողությունների առթիվ,  Նոր Հաճնի արվեստի դպրոցի տնօրեն Աշոտ Ղարիբյանին է  հանձնել  «Белая ворона – 2017» մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթի «Լավագույն արտասահմանյան դպրոց» մեդալը: Նախարարի տեղակալն իր խոսքում շնորհակալություն է հայտնել դպրոցի մանկավարժական ողջ անձնակազմին հայ պատանիների որակյալ գեղարվեստական կրթությունը կազմակերպելու և այն միջազգային հարթակներում ներկայացնելու համար:
ՌԴ Սարատովի երկրամասում կազմակերպված մրցույթին ներկայացվել է պատանի նկարիչների 750 ստեղծագործություն՝ 7 երկրներից՝ ՌԴ, Հայաստան, Հունաստան, Իտալիա, Ինդոնեզիա, Ղազախստան և Ուկրաինա:
Նոր Հաճնի արվեստի դպրոցը ներկայացրել է 71 ստեղծագործություն, որոնցից 61-ը արժանացել են դիպլոմների, 15-ը գրավել են մրցանակային տեղեր:
Մրցույթին մասնակից բոլոր պատանի նկարիչները ստացել են մասնակցության հավաստագիր:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։