2018 թվականի օլիմպիական առաջին հաջողությունները

2018-01-16

2018 թվականի հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաև ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից:

Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել՝ Գևորգյան Դավիթ /ֆիզիկա, ոսկե մեդալ/, Մաղաքյան Գագիկ /մաթեմատիկա, ոսկե մեդալ/, Մարտիրոսյան Վահան /մաթեմատիկա, բրոնզե մեդալ/,  Կարագուլյան Վահե /մաթեմատիկա, բրոնզե մեդալ/, Սարգսյան Էմմա /ֆիզիկա, բրոնզե մեդալ/: Քվանտ վարժարանից բրոնզե մեդալների են արժանացել՝ Կարալյան Ալեքսանդր /մաթեմատիկա/,  Անդրեասյան Սամվել /ինֆորմատիկա/:

ՀՀ թիմերը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը և Քվանտ վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը:

Նշենք, որ այս տարի օլիմպիադային մասնակցել է 15 պետության 68 թիմ:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։