Լևոն Մկրտչյանն ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցչին

2017-12-07

ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենընին: 
Ողջունելով հյուրին՝ ԿԳ  նախարարը բարձր է գնահատել Human Rights Watch-ի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն  շարունակական բնույթ կկրի:  Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նախարարության  կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների և ներառական կրթության կարողությունների հզորացմանը:
Այս համատեքստում անդրադարձ է եղել համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ժամանակացույցին, նշվել, որ արդեն Տավուշում, Լոռիում և Սյունիքում մեկնարկել է համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրը: Այժմ քննարկվում է Արմավիրի մարզի և Երևանի անցման խնդիրը: 
Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ ներկայումս ոլորտային նախարարությունների հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում մարզերում գործող հատուկ դպրոցները մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնների վերածելու ուղղությամբ: 
Ջեյն Բյուքենընին շնորհակալություն է հայտնել Լևոն Մկրտչյանին ընդունելության համար, ընդգծել, որ նախարարության հետ կառուցողական աշխատանք է ծավալվում, ինչն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, ներառական կրթության խթանմանը։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք  հարցեր: 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։