«Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 9 դպրոցներում

2017-12-06

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նոր հրամանով  լրացում է կատարվել ««Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը Հայաստանի Հանրապետության  հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու մասին» հրամանում: Համաձայն հրամանի՝ «Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 9 դպրոցներում, մասնավորապես  Ս. Շահումյանի անվան թիվ 1, Երևանի թիվ 34,61,76,78,86,128 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի միջնակարգ, Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցներում և Վայոց Ձորի մարզի Ջերմուկի կրթահամալիրում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։