Հայ դպրոցականների հերթական հաջողությունը

2017-12-04

2017թ․ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 2-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզի «Մարգարիտ» առողջարանային համալիրում անցկացվել է Փորձարարական ֆիզիկայի 5-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 6 պետության 22 քաղաքի 9-12-րդ դասարանների առավել քան 400 աշակերտ։

Օլիմպիադային մասնակցել է նաև Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Դավիթ Գևորգյանն ու Վրեժ Առաքելյանը, 11-րդ դասարանի աշակերտներ Քրիստինե Գրիգորյանը ու Դավիթ Զոհրաբյանը։ Թիմը ղեկավարում էր ֆիզիկայի օլիմպիական խմբակի ուսուցիչ Գագիկ Գրիգորյանը։ 

Օլիմպիադայի արդյունքում Ֆիզմաթ դպրոցի թիմն արժանացել է մեկական արծաթե /Դավիթ Գևորգյան/ և բրոնզե /Քրիստինե Գրիգորյան/ մեդալների։

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։