Լևոն Մկրտչյանն ընդունել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին

2017-11-08

ՀՀ կրթության  գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին: Ուսանողները շնորհակալություն են հայտնել իրենց առաջարկին ընդառաջելու և հանդիպելու համար, ինչին նախարարը պատասխանել է, որ այն իր պարտականությունն է, և առհասարակ՝ ԿԳ նախարարությունը միշտ բաց է՝ ոլորտի շահառուների հետ քննարկելու հանրությանը մտահոգող ցանկացած խնդիր:
Երիտասարդներն իրենց մտահոգություններն են հայտնել նախարարին՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծով առաջարկվող ակադեմիական տարկետման սահմանափակման հարցի վերաբերյալ:
Ի պատասխան ուսանողների մտահոգության՝ Լևոն Մկրտչյանը ներկայացրել է ԿԳ նախարարության տեսակետը օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, մասնավորապես, հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելու հավասարության, զորացրվելուց հետո գիտությամբ զբաղվելու հնարավորության,  սոցիալական արդարության և այլ հարցերի համատեքստում: Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նաև վիճակագրություն՝ վերջին շրջանում գիտական աստիճան ստացած անձանց՝ գիտության ոլորտում ներգրավման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախարարը կոչ է արել երիտասարդներին՝ չխաթարել ուսումնական գործընթացը և իրենց մտահոգությունները քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

 

 

 

 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։