Դպրոցականների հանրապետական մարզական խաղեր` ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված

2017-07-26

ՀՀ դպրոցականների շրջանում ֆիզիկական դաստիարակության ծրագրի խնդիրների իրականացման, թիմային խաղերի միջոցով սովորողների կամային հատկությունների զարգացման, Հայրենիքի պաշտպանությանը ֆիզիկապես առողջ սերունդ դաստիարակելու նպատակով՝ 1991 թվականից կազմակերպվում են Հայաստանի Անկախության հռչակման օրվան նվիրված ՀՀ դպրոցականների մարզական խաղերը, որը կրում է ամենամյա շարունակական բնույթ: Մարզական խաղերին մասնակցում են ՀՀ և ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր տարի հանրապետական մարզական խաղերի չորս փուլերին մասնակցում են շուրջ 63 000 դպրոցականներ: Կայացել են ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների հանրապետական մարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները: Ֆուտբոլի եզրափակիչ փուլը կազմակերպվել է Աշտարակ քաղաքում, որին մասնակցել է 5 թիմ: Առաջին տեղը գրավել է Արցախի թիմը, 2-րդը՝ Վայոց Ձորի, իսկ 3-րդը` Կոտայքի թիմերը: Ֆուտ-զալի մրցումները կազմակերպվել են Վանաձոր քաղաքում, որին մասնակցել է 9 թիմ: Առաջին տեղը գրավել է Երևանի, 2-րդը՝ Վանաձորի, իսկ 3-րդը՝ Գյումրու թիմերը: Վոլեյբոլի մրցումները կազմակերպվել են Վանաձոր քաղաքում, որին մասնակցել է 5 թիմ: Պատանիների առաջնությունում առաջին տեղ է գրավել Երևանի, 2-րդը՝ Արցախի, իսկ 3-րդը՝ Գեղարքունիքի թիմերը: Աղջիկների առաջնությունում առաջին տեղ է գրավել Երևանի, 2-րդը՝ Արցախի, իսկ 3-րդը՝ Սյունիքի թիմերը: Բասկետբոլի մրցումները կազմակերպվել են Դիլիջան քաղաքում, որին մասնակցել են պատանիների և աղջիկների 5 թիմ: Պատանիների առաջնությունում առաջին տեղ է գրավել Երևանի թիմը, 2-րդը՝ Արցախի թիմը, իսկ 3-րդը՝ Շիրակի թիմը: Աղջիկների առաջնությունում առաջին տեղ է գրավել Շիրակի թիմը, 2-րդը՝ Արցախի, իսկ 3-րդը՝ Երևանի թիմերը: Հանդբոլի մրցումները կազմակերպվել է Դիլիջան քաղաքում, որին մասնակցել է պատանիների և աղջիկների 5 թիմ: Պատանիների առաջնությունում առաջին տեղ է գրավել Լոռու թիմը, 2-րդը` Գեղարքունիքի, իսկ 3-րդը՝ Արցախի թիմերը: Աղջիկների առաջնությունում առաջին տեղ է գրավել Երևանի թիմը, 2-րդը՝ Լոռու, իսկ 3-րդը՝ Արցախի թիմերը:Սեղանի թենիսի մրցումները կազմակերպվել են Վանաձոր քաղաքում, որոնց մասնակցել է պատանիների և աղջիկների 8 թիմ: Պատանիների առաջնությունում առաջին տեղ է գրավել Լոռու թիմը, 2-րդը՝ Երևանի, իսկ 3-րդը՝ Արցախի թիմերը: Աղջիկների առաջնությունում ՝ առաջին տեղ է գրավել Երևանի թիմը, 2-րդը՝ Արցախի, իսկ 3-րդը՝ Լոռու թիմերը: Բադմինթոնի մրցումները կազմակերպվել են Երևան քաղաքում, որոնց մասնակցել է պատանիների և աղջիկների 7 թիմ: Պատանիների առաջնությունում առաջին տեղ է գրավել Երևանի թիվ 1 թիմը, 2-րդը` Երևանի թիվ 2, իսկ 3-րդը՝ Լոռու թիմերը: Աղջիկների առաջնությունում առաջին տեղ է գրավել Երևանի թիվ 1 թիմը, 2-րդը՝ Երևանի թիվ 2, իսկ 3-րդը` Շիրակի թիմերը: Ատլետիկայի և լողափնյա վոլեյբոլի մրցումները դեռ չեն անցկացվել:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և…

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը: