Ավարտվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

2017-07-28

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել  Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի ամփոփումը: Վերապատրաստման դասընթացն անցած ուսուցիչներն հանդիսավոր պայմաններում ստացել  են ՀՀ ԿԳ նախարարության հավաստագրեր:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը պետության կողմից ֆինանսավորվող ամենամյա ծրագիր է, որը նպատակ ունի սփյուռքի հայկական դպրոցներում աշխատող մանկավարժներին աջակցել մասնագիտական որակավորման բարձրացման հարցում. «Կրթության բնագավառում Սփյուռք-Հայաստան ներուժի ամրապնդումն ունի կարևոր նշանակություն՝ Հայաստանից դուրս հայեցի կրթության կազմակերպման գործի առումով: Վերապատրաստման ծրագրի ընթացքում ուսուցիչները բարձրացրել են  տարբեր խնդիրներ, ներկայացրել են  առաջարկություններ, որոնք կարող են նպաստել ծրագրի զարգացմանը և վերապատրաստման նոր դասընթացների կազմմանը»,- նշել է Ա. Պապոյանը: Վարչության պետի խոսքով՝ վերապատրաստման ծրագրի ձևաչափում այս տարի նորություն է եղել. հրավիրվել են օտարազգի ուսանողներ, ովքեր ցանկություն են հայտնել աշխատել արտերկրում գործող հայկական դպրոցներում և հետաքրքրված են հայոց լեզվով և հայկական մշակույթով:

Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրին այս տարի մասնակցել է 62 սփյուռքահայ ուսուցիչ՝  17 պետություններից (ԱՄՆ, Արգենտինա, Ավստրալիա, Բուլղարիա, Իսպանիա, Իրան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Հորդանան, Շվեդիա, Ռոսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա): Ծրագրին մասնակից ուսուցիչներն առավելապես առաջին անգամ են մասնակցել հայրենիքում կազմակերպվող վերապատրաստման ծրագրին:

Վերապատրաստումն իրականացվել է  վեց ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի և գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով, ինչպես նաև առաջին անգամ գործել է  փոքր խումբ` արտասահմանյան բուհերում հայերեն ուսումնասիրող ուսանողների համար:  Առավել մեծ թիվ են կազմել  հայոց լեզվի և գրականության ուսուցիչներները՝ 16 հոգի, ինչպես նաև ավանդական մեկօրյա դպրոցների և տարրական ուսուցման մանկավարժները՝ 12 հոգի: 

Երազային հայրենիքի գաղափարից դեպի գործնական դաշտ. Լևոն Մկրտչյան

Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։