Բոլոնիայի գործընթացին զուգահեռ պահպանել և զարգացնել ազգային կրթական համակարգը. Լ. Մկրտչյան

2017-07-03

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միության նախագահի տեղակալ Դագմար Շիպանսկիին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար  Թոմաս Շրափելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր: ԿԳ նախարարն առանձնակի կարևորել է գերմանական կազմակերպությունների աջակցությունը Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական կրթության համակարգին: Շեշտելով, որ դեռևս խորհրդային տարիներին ծանոթ է եղել Հայաստանի բուհական  համակարգին և գիտական ներուժին՝ տիկին Դ.  Շիպանսկին հետաքրքրվել, թե ինչ փոփոխություններ են կատարվել կրթության և գիտության բնագավառում անկախության  շրջանում: ԿԳ նախարարը հակիրճ ներկայացնելով համակարգում կատարված փոփոխությունները և ձեռքբերումները՝ նշել է, որ Հայաստանին հիմնականում հաջողվել է պահպանելով ավանդական ինժեներական և բնագիտական դպրոցը՝ Բոլոնիայի գործընթացի անդամակցությամբ  ինտերգրվել եվրոպական կրթական համակարգին. «Բոլոնիայի գործընթացը մենք դիտարկել ենք հարթակ, որը  հնարավորություն էր տալիս ճանաչելի և համադրելի դարձնել Հայաստանի կրթական համակարգը Եվրոպական կրթական տարածքում: Զուգահեռաբար մեր հիմնական խնդիրն է եղել պահպանել և զարգացնել ազգային կրթական համակարգը»,- նշել է ԿԳ նախարարը: Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման համատեքստում Լ. Մկրտչյանը կարևորել է միջազգային բուհերի գործունեությունը ՀՀ-ում: Անդրադառնալով  գերմանական  կողմի հետ համագործակցությանը՝ ԿԳ նախարար առանձնացրել է  Գերմանական ակադեմիական փոխճանաչման կենտրոնի DAAD կրթաթոշակային ծրագրերը, Գյոթեի ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցությունը: Լ. Մկրտչյանը նաև նշել է, որ հայկական կողմը գերմանական դուալ կրթության փորձը մտադիր է ներդնել  միջին մասնագիտական և նախնական արհեստագործական կրթության ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-գերմանական կրթական համագործակցության առնչվող մի շարք հարցեր: 

Երազային հայրենիքի գաղափարից դեպի գործնական դաշտ. Լևոն Մկրտչյան

Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։