Կրթության ոլորտը շարունակելու է մնալ Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի առաջնահերթությունների շարքում

2017-06-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քննարկել են կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Մատաղ սերնդի դաստիարակությունը դիտարկելով որպես գերակայություն՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է կրթական օջախների բարելավմանն ուղղված ծրագրերը, որի շրջանակում նորոգվում, բարեկարգվում ու նոր գույքով են համալրվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախակրթարանները, կրթամշակութային օջախներն ու մարզական կրթօջախները: Երևանի քաղաքապետը նաև վստահեցրել է, որ մայրաքաղաքի զարգացման առաջիկա 5 տարվա ծրագրում կրթության ոլորտը շարունակելու է մնալ ծրագրային առաջնահերթությունների շարքում: 
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին բարձր է գնահատել հատկապես վերջին մի քանի տարիներին կրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող հետևողական աշխատանքները, նկատելով, որ այն իսկապես կարևոր ազդեցություն է ունենում կրթության որակի բարձրացման վրա: 
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կրթության ոլորտում իրականացվելիք ծրագրերն ու նախանշվել առաջիկա անելիքները և առաջնահերթությունները:

Երազային հայրենիքի գաղափարից դեպի գործնական դաշտ. Լևոն Մկրտչյան

Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։