Համագործակցության հուշագիր` ԿԳՆ-ի և «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» միջև

2017-06-12

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և «Հայաստանի մանուկներ հիմնադրամը»՝ ի դեմս COAF ատենապետ Գարո Արմենի, այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» մեծ վաստակ ունի Հայաստանի կրթական համակարգում: Ըստ նախարարի` նմանատիպ փաստաթղթերի ստորագրումը նաև առիթ է, որպեսզի նշվի այն շատ կարևոր և նվիրված աշխատանքը, որ 10-ից ավելի տարիներ իրականացնում են մեր հայրենակիցները ՀՀ-ում: «Հիմնադրամը հայկական կրթական համակարգի բոլոր խոշոր ծրագրերում իր յուրահատուկ ձեռագիրն ունի: Այն մեր երեխաների կյանքի բոլոր ոլորտներում է և ուղեկցում է նրանց մանկությունից մինչև գիտություն: Նրանք մեր կրթական մակարդակը տանում են միջազգային ճանաչման: Սա մտադրությունների հուշագիր է, որը, մի կողմից, ամրագրում է իրենց ուղենիշները, մյուս կողմից` մեզ հնարավորություն է տալիս օգտագործել հիմնադրամի փորձը մի քանի ուղղություններով: Օրինակ, կփորձենք օգտագործել նրանց ներուժը` մասնագետներ հրավիրելով Հայաստան, որպեսզի նրանք ներգրավվեն կրթական քաղաքականության զարգացման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման  գործընթացներում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ մարզերում առկա է օտար լեզուների դասավանդման խնդիր, և նաև հիմնադրամի միջոցով պետք է այս խնդիրը լուծել: «Հիմնադրամը Լոռու մարզի Դեբետ համայնքում  Սմարթ կենտրոն է կառուցում, և հույս ունեմ` շուտով կենտրոնի բացումը կանենք: Հիմնադրամի աշխատանքը շատ մեծ է ոչ միայն կրթության, այլ նաև այլ ասպարեզներում, այն նպաստում է Հայաստանի վարկանիշի բարձրացմանը»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով հիմնադրամին` իրականացրած աշխատանքների համար:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամի» ատենապետ  Գարո Արմենն էլ իր հերթին  նշել է, որ հայ ժողովրդի պատմությունը դարերի խորքից է գալիս, և մեր ապրելակերպի ամենակարևոր ջիղը կրթությունն է եղել: «Մեր նպատակն է գալիք 100 տարվա ընթացքում փոխել ամեն ինչ և կրթական մակարդակն այնքան բարձրացնել, որ աշխարհին էլ հայտ ներկայացնենք: Ուզում ենք մեր մանուկներին տալ այն կրթությունը, որը կա առաջավոր երկրներում»,-ընդգծել է նա:

Նշենք, որ հուշագրի շրջանակում նախատեսվում է դպրոցական ենթակառուցվածքների բարելավում, այդ թվում՝ տեխնոլոգիապես հագեցած դասասենյակների՝ ստեղծագործարանների կամ ՍՄԱՐԹ սենյակների ստեղծում, դպրոցական ճաշարանների վերանորոգում, արտադասարանային նախաձեռնությունների խրախուսում, այդ թվում՝ արվեստներ և արհեստներ, սպորտ, սոցիալ-ֆինանսական կրթություն, անգլերենի ուսուցում և այլն: Համաձայնագրով նախատեսվում է նաև աջակցություն աշակերտական ինքնավարությանը և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նախաձեռնություններին: Հիմնադրամի կողմից Լոռու մարզի Դեբետ համայնքում կառուցվող ՍՄԱՐԹ կենտրոնում, իսկ հետագայում՝ նաև այլ մարզերի ՍՄԱՐԹ կենտրոններում նախատեսվում է համատեղ միջոցառումների իրականացում, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստում կամ հանրակրթական դպրոցների աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման ծրագրերի իրականացում։ ՀՀ ԿԳ նախարարությունը պատրաստակամություն է հայտնում օժանդակել հիմնադրամին շահառու դպրոցների ընտրության հարցում,  խրախուսել նրանց ակտիվորեն ներգրավվել իրականացվող նախաձեռնություններում, նպաստել շահառու դպրոցների ներգրավմանը նախարարության  կողմից իրականացվող պետական այն ծրագրերում, որտեղ համատեղ ջանքերը կարող են հանգեցնել ֆինանսական և ծրագրային արդյունավետության (օրինակ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր և այլն): Կողմերը պատրաստակամություն են հայտնում մշակել և հանրայնացնել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը խթանող ուսումնաօժանդակ  նյութեր և մեթոդական ձեռնարկներ՝ այդ թվում մասնագիտական կողմնորոշման, սոցիալ-ֆինանսական կրթության, մասնագիտական աջակցության և այլ ոլորտներում, աջակցել շահառու դպրոցների տնօրենների կարողությունների զարգացմանը՝ վերջիններիս համար հասանելի դարձնելով Հայաստանում և արտերկրում դպրոցական կառավարման և ուսումնական բովանդակության առաջատար փորձը։

 

 

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու…

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ…