ԿԳ նախարարը պարգևներ է հանձնել Դելփյան խաղերի մրցանակակիրներին

2017-06-07

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 11 անվանակարգում՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Եվս 9 մասնակից պարգևատրվել է դիպլոմներով: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը: Այսօր Դելփյան խաղերի մրցանակակիրներին ընդունել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով մրցանակակիրներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ համարվել է գիտակրթական տարածք՝ ունենալով հին մշակույթ և քաղաքակրթություն: «Առարկայական միջազգային և սպորտային օպիմպիադաներում մեր երեխաները միշտ բարձր են պահում մեր երկրի պատիվը, իսկ Դելփյան խաղերի մրցանակակիրները դա անում են մշակույթի նման կարևորագույն ոլորտում, որտեղ հայ ժողովուրդն ունեցել է իր ուրույն ձեռագիրը: Անկախ  պետականությունից՝ մեր ժողովուրդը մշտապես  նվիրված է մշակույթին: Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ուսուցիչներին և ընտանիքներին, որոնց հաջողվել է դեռ փոքր հասակից ձեզ փոխանցել այդ գիտելիքները և հնարավորությունը: Շուրջ 2400 մասնակցի մեջ Հայաստանը ներկայացնող շուրջ 30 մասնակիցներն արձանագրել են փայլուն արդյունք, որը, ինչ խոսք, ոգևորիչ է»,-նշել է նախարարը՝ Դելփյան խաղերի մասնակիցներին մաղթելով նաև հաղթանակներ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: 
Նշենք, որ Դելփյան խաղերին մասնակցել են պատվիրակություններ` Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ադրբեջանից: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է շուրջ 30 մասնակից 11 անվանակարգերում /դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական, էստրադային, ժողովրդական երգեցողություն, կերպարվեստ, ազգային նվագարաններ, լուսանկարչություն, կրկես, դեկորատիվ կիրառական արվեստ/:
ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ թիմի` պատվավոր 2-րդ տեղը զբաղեցնելու կապակցությամբ Հայկական ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանը և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Եվս 17 հոգի խրախուսվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով:  

 

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու…

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ…