Նախարարն ընդունել ՉԺՀ պատվիրակությանը

2017-05-05

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարի տեղակալ տիկին Ճան Իճընի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Չինաստանի հետ Հայաստանը կրթական համագործակցության արդյունավետ փորձ է կուտակել, մասնավորապես երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին զարգացում են ապրում: Այս համատեքստում նախարարն ընդգծել է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման նախագիծը՝ վստահություն հայտնելով, որ այն երկկողմ կրթական հարաբերություններին նոր որակ կհաղորդի, միաժամանակ նպաստելով կրթության մյուս բնագավառներում համագործակցության զարգացմանը: ԿԳ նախարարը նշել է, որ նոր ուղղություն կարող է լինել միջին մասնագիտական կրթության ոլորտում հայ-չինական համագործակցության խորացումը:

Չինական պատվիրակության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ Չինաստանում մեծ տարածում ունի միջին մասնագիտական կրթությունը, որը պետության կողմից դիտվում է սոցիալական ապահովության կարևոր երաշխիք: Հյուրի խոսքով՝ տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում աշխատողները հիմնականում միջին որակավորում ունեցող մասնագետներ և վարպետներ են, բուհերում սովորողների մեջ նույնպես մեծաթիվ են ՄԿՈՒ ոլորտի կադրերը, ովքեր աշխատաշուկայի պահանջներից ելնելով հետագայում կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում: Պատվիրակության կազմում ընդգրկված Շանհայի քաղաքապետարանի ներկայացուցիչը ԿԳ նախարարին ներկայացրել է Շանհայ քաղաքի կրթական համակարգը՝ նշելով, որ այնտեղ ևս մեծ տեղ են գրավում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Չինական պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ կարևորում են 2021 թվականին մասնագիտությունների միջազգային մրցույթի անցկացումը Շանհայում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը»

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարությունը կոչ է անում ոլորտի շահառուներին, մասնագետներին, փորձագետներին և կրթության ոլորտով հետաքրքրված կազմակերպություններին մասնակից դառնալ նախագծի հանրային քննարկմանը և լրամշակմանը՝ ներկայացնելով գրավոր առաջարկություններ: Միաժամանակ տեղեկացնում ենք,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։