Հայրենասիությունը չի սահմանափակվում մեկ առարկայով. Լ. Մկրտչյան

2017-04-21

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը: Բացման պաշտոնական արարղությունից հետո տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում» թեմայով, որի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին: Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Ռազմագիտություն»  առարկայի ուսուցման արդյունավետթյան  բարձրացման  ուղղությամբ նախատեսվող քայլերին, դրանից բխող կրթական ծրագրերում և չափորոշիչներում հնարավոր  փոփոխություններին. 
«Ռազմահայրենասիրական դաստիարակությունը բազմաշերտ գործընթաց է, որը չի սկսվում և ավարտվում դպրոցում կամ չի սահմանափակվում մեկ առարկայով: Այն փոխանցվում է ոչ միայն ռազմագիտության, այլ բոլոր առարկաների միջոցով և միջառարկայական կապերի ակտիվ փոխգործակցությամբ: Այս գործընթացում յուրաքանչյուրն ունի իր ուրույն դերակատարումը: Հայրենասիությունը բացարձակ արժեք է, որն ընդգրկում է բոլոր ոլորտները»,-  ընդգծել է Լևոն Մկրտչյանը :
 ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ներկայացրել է նախարարության կողմից 2016 թվականին մշակված և շրջանառության մեջ դրված «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության» հայեցակարգը, որի նպատակն է նպաստել ՀՀ պաշտպանության ամրապնդմանը  և կատարելագործմանը, խաղաղության ապահովմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, հայրենիքի պաշտպանությանը հոգեպես և ֆիզիկապես պատրաստ քաղաքացու ձևավորմանը:
«Աճող սերնդի մոտ ինչպես հայրենիքի վերաբերյալ պատկերացումների, հայրենասիրական գաղափարների և նվիրվածության, այնպես էլ ընտանիքի, դպրոցի, համայնքի, քաղաքի, պետության և ազգի հանդեպ իր պարտքը կատարելու պատրաստակամության ձևավորումը,  ինչպես նաև սփյուռքի հայկական ուսումնական հաստատությունների հզորացումը  մեր գլխավոր խնդիրներն են»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: Դ. Սահակյանի խոսքով՝ ՀՀ ԿԳ նախարարության գործունեությունը «Նախնական զինվորական պատրաստության» ոլորտում հիմնականում ուղղված է եղել ոլորտի բարելավմանը, ուսումնական ծրագրերի և ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված աշխատանքների ակտիվացմանը: 
Մշակման փուլում է ուսումնական հաստատությունների զինվորական ղեկավարների (ՆԶՊ ուսուցիչների) թափուր տեղի համար անցկացվող մրցույթի նոր կարգը:
Նախնական զինվորական պատրաստության ծրագրին աջակցություն են բերում նաև արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունները, մասնավորապես ՀՀ ԿԳՆ ենթակայության հրաձգության հանրապետական մարզադպրոցը: «ԿԳ նախարարության գործունեությունը «Նախնական զինվորական պատրաստության» ոլորտում հիմնականում ուղղված է եղել ոլորտի բարելավմանը, ուսումնական ծրագրերի և ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված աշխատանքների ակտիվացմանը: Աշխատանքներ են տարվում ոլորտը կարգավորող իրավական ակտերի արդիականացման ուղղությամբ»,- նշել է Դ. Սահակյանը:
Քննարկման ժամանակ ցուցադրվել է նաև տեսաֆիլմ՝ դպրոցներում Նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման փորձի մասին : 
Նշենք, որ «Ազգ-բանակ 2017» համաժողովի շրջանակում մարզահամերգային համալիրի տարածքում, մինչև ապրիլի 23-ը գործելու է ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ ներկայացնելու են կրթական ծրագրերը և արձանագրած հաջողությունները: 

 

 

 

 

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և…

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը: