ԿԳ նախարարն ընդունել է Վարշավայի պետական համալսարանի պրոֆեսորին

2017-04-15

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող լեհ դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, Վարշավայի պետական համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, ԵԽ պատգամավոր Կարոլ Կարսկուն: Նա Հայաստանում է գտնվում Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հրավերով և բուհում հանդես է եկել «Ազգային և միջազգային օրենքների միջև փոխհարաբերությունը» թեմայով դասախոսությամբ: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը վստահություն է հայտնել, որ միջազգային իրավունքի բարձրակարգ մասնագետի դասախոսությունը հետաքրքիր և օգտակար է եղել հայ ուսանողների համար: «Կրթության ոլորտում միջազգային իրավունքի նշանակությունը գնալով ավելի ու ավելի է մեծանում, որովհետև աշխարհը գնալով փոքրանում է, և պետությունների ու ազգերի միջև հարաբերությունների կարգավորման համար առավել մեծ նշանակություն է ստանում միջազգային հիմնարար իրավունքի դրսևորումը: Հայ ժողովուրդը կոնֆլիկտ ունի հարևան Ադրբեջանի հետ, որի հիմքում ընկած է միջազգային իրավունքի տարաբնույթ մեկնաբանությունը: Բայց մենք, ինչպես նաև լեհ ժողովուրդը, անցնելով պատմական դժվարին ճանապարհ, վստահ ենք, որ կան հիմանարար արժեքներ, որոնց վրա հիմնվում են միջազգային հարաբերությունները: Այս տեսանկյունից ես համոզված եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքները օգտակար են եղել մեր ուսանողների համար»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Լեհ պրոֆեսորն իր հերթին, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ հանդիպման համար, նշել է, որ Հայաստանն իր համար հարազատ վայր է դարձել, և ամեն անգամ, այստեղ գալով, իրեն զգում է բարեկամական միջավայրում: «Տեղյակ եմ, որ Դուք ևս, զբաղվելով քաղաքականությամբ և զբաղեցնելով նախարարի պաշտոնը, նաև դասավանդում եք համալսարանում՝ գիտական-մանկավարժական գործունեությունը համատեղելով քաղաքականության հետ: Հայաստանն այն երկիրն է, որտեղ այցելելն ու դասախոսություններ կարդալը ինձ համար շատ հաճելի է: Ես դարձել եմ հայ ժողովրդի իսկական բարեկամը».- նշել է Կ. Կարսկին՝ հավելելով, որ ինքն Հայաստան է այցելել տիկնոջ հետ, ով նույնպես միջազգային իրավունքի մասնագետ է և այս օրերին դասախոսություններով է հանդես եկել Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումները՝ շեշտելով, որ մեզ համար հետաքրքիր է լեհական փորձը, որտեղ հաջողությամբ նախկին խորհրադային մոդելի վրա կառուցվել  է եվրոպական կրթության համակարգ: Լեհ պրոֆեսորը նշել է, որ իր պարբերական այցերի ընթացքում հասցրել է ծանոթանալ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումներին և տեսնում է, որ դրանք հաջողված են: Հավելենք, որ Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ Կարոլ Կարսկուն շնորհվել է ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտորի կոչում:

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի միջոցառումների 98-րդ կետով նախատեսված է «Ձեռնարկատիրական կրթության զարգացման…

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…