Հաստատվել է օտարերկրյա բուհերում բակալավրի ընդունելության քննությունների ժամանակացույցը

2017-03-13

Հաստատվել է միջպետական ծրագրերով օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում բակալավրի կրթական աստիճանի համար ընդունելության քննությունների ժամանակացույցը: Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ քննությունները տեղի կունենան հետևյալ գրաֆիկով՝ Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ  114 ավագ դպրոցում մարտի 14-ին, ժամը 14:00-ին կկազմակերպվեն «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», մարտի 15-ին, ժամը 14:00-ին՝ «Մաթեմատիկա», «Քիմիա», «Հայ ժողովրդի պատմություն», «Աշխարհագրություն», իսկ մարտի 16-ին, ժամը 14:00-ին «Կենսաբանություն», օտար լեզու («Անգլերեն», «Ֆրանսերեն») առարկաների քննությունները: 
Մարտի 15-ին, ժամը 10:00-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (5-րդ հարկ, նկարչական սրահ) տեղի կունենա «Գծանկար», մարտի 16-ին ժամը 10:00-ին նույն տեղում «Կոմպոզիցիա», իսկ մարտի 17-ին, ժամը 10:00-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծագրության ամբիոնում «Գծագրություն» առարկաների քննությունները:

Հանրային քննարկումներ

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…