Հաստատվել է օտարերկրյա բուհերում ասպիրանտուրայի ընդունելության քննությունների ժամանակացույցը

2017-03-10

Հաստատվել է միջպետական ծրագրերով օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելության քննությունների ժամանակացույցը: Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ քննությունները տեղի կունենան ըստ հետևյալ գրաֆիկի. մարտի 14-ին, ժամը 11:00-ին՝ Երևանի Խ. Դաշտենցի անվան  թիվ  114  ավագ դպրոցում կկազմակերպվեն միջազգային առևտուր, մշակութաբանություն, արաբագիտություն, լրագրություն, միջուկային ֆիզիկա, քաղաքագիտություն մասնագիտությունների քննությունները,  մարտի 15-ին,  ժամը 11:00-ին  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ ճարտարապետություն,  արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն մասնագիտությունների քննությունները, իսկ  մարտի 15-ին,  ժամը 14:00-ին  Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի գիտական մասնաշենքում՝ ռեժիսուրա մասնագիտության քննությունը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։