Այսօր Դպրոցական սննդի միջազգային օրն է

2017-03-09

Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այսօր նշվել է Դպրոցական սննդի օրը, որը 2012 թվականից աշխարհում նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: Այս տարի գլոբալ շարժման անդամ է դարձել նաև Հայաստանը, որտեղ 2014 թվականից իրականացվում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը: Միջոցառմանը մասնակիցներին ողջունել և շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը: «Արդեն 5-րդ տարին ողջ աշխարհում մարտի 9-ը նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում արդեն 7 տարին 1-4-րդ դասարանների երեխաները ստանում են սնունդ: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ կառավարության և Ռուսաստանի սննդի ճյուղային ինստիտուտի ջանքերով: 2014 թվականից առ այսօր ՀՀ կառավարությունն իրականացնում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ երեք մարզերում՝ Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում, աﬔն օր սնունդ է մատակարարվում մոտ 93.000 երեխաների: Սեպտեմբերից կավելանա նաև չորրորդ մարզը` Տավուշը»,-նշել է  Բագրատ Եսայանը` ընդգծելով, որ ամենօրյա սննդարար կերակուրն անապահով ընտանիքների երեխաների համար կարևոր հարցի լուծում է: Ըստ նախարարի խորհրդականի` ծրագրի շրջանակում աշակերտները նաև գիտելիքներ են ստանում առողջ սննդի վերաբերյալ: «Մենք դեմ ենք գազավորված և շաքարով հագեցած ըմպելիքների օգտագործմանը: Եվ այս քարոզչությունը տարիներ շարունակ իրականացվել է Հայաստանի տարբեր դպրոցներում»,-նշել է Բագրատ Եսայանը` հավելելով, որ որպես «Դպրոցական կայուն սնունդ» հիﬓադրաﬕ տնօրեն` կանի հնարավորը, որ մոտ ապագայում ծրագիրը ներդրվի նաև Երևանի բոլոր դպրոցներում: «Հույս ունեմ, որ Երևանում այս ծրագրի ներդրվելուց հետո կունենանք շատ ավելի լավ պայմաններ, ուսման մակարդակի բարձրացում և գիտելիքի ավելի լավ յուրացում»,-նշել է Բագրատ Եսայանը` աշակերտներին հորդորելով առավել ուշադիր լինել սննդի ընտրության հարցում:

Միջոցառման ընթացքում աշակերտները թեմատիկ խաղերի և վիկտորինաների միջոցով ծանոթացել են առողջ սննդի տեսակներին և լսել հետաքրքիր պատմություններ` առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու…

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ…