Նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

2017-03-07

Կրթության և գիտության համակարգի սիրելի կանայք,

Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ:
Բոլոր ժամանակներում հայ կինը եղել է ընտանիքի հենասյունը,  հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը` սերնդեսերունդ արժանանալով ակնածանքի ու խոնարհումի: Անգնահատելի է հայ կնոջ դերն ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: 
Սիրելի գործընկերներ՝ մանկավարժներ, դասախոսներ ու գիտնականներ, ձեր պատասխանատու և նվիրական աշխատանքով է պայմանավորված մեր երկրի առաջընթացն ու վաղվա օրը: Դուք առանձնակի սիրով եք կատարում երիտասարդների կրթման ու դաստիարակման կարևոր առաքելությունը, գիտության զարգացմանը միտված ձեր հայրենանվեր գործը: 
Սիրելի կանայք, ցանկանում եմ ձեզ առողջություն, աշխատանքային հաջողություններ և անձնական երջանկություն:  Մաղթում եմ գարնանանային բարձր տրամադրություն և անսահման սեր:

Լավագույն բարեմաղթանքներով՝       ԼԵՎՈՆ  ՄԿՐՏՉՅԱՆ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և…

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը: