Քննարկվել են հայ-ռուսական կրթական համագործակցությանն առնչվող հարցեր

2017-03-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ, ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության (Ռուսհամագործակցություն) ղեկավար Լյուբով Գլեբովային: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ողջունելով հյուրին՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է Ռուսհամագործակցության գործակալության կողմից մեր երկրում իրականացվող  կրթական և հումանիտար գործունեությունը, և այն հետևողական աշխատանքը, որն այդ ուղղությամբ իրականացնում է գործակալությունը. «Մեր երկու երկրների միջև ձևավորվել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցելու նպաստավոր միջավայր: Գտնվելով կրթամշակութային և քաղաքակրթական ընդհանուր տարածքում՝ մենք անցել ենք պատմական համատեղ ճանապարհ, որը շատ ամուր հիմք է՝ հետագա հարաբերությունների զարգացման համար»,-նշել է նախարարը:
Անդրադառնալով հայ-ռուսական կրթության և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ԿԳ նախարարը նշել է Երևանում Հայ-ռուսական սլավոնական համալսարանի գործունեությունը, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի բացումը, միջպետական կրթաթոշակային ծրագրերը, միջբուհական հորիզոնական կապերը: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության հանձնարարությամբ նախարարությունում մշակվում է օտար լեզուների զարգացման հայեցակարգ, որի համատեքստում դիտարկվում է նաև ռուսաց լեզվի զարգացումն ու ռուսերենի դասավանդման որակի բարելավումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել աշխատանքային մի շարք հարցերի:

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու…

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ…