Մենթոր դպրոցները կունենան տեսադասերի կազմակերպման պատասխանատուներ

2017-02-03

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել տեսադասերի և հեռավար կրթության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, տեսադասերի կազմակերպման մենթորությունը ստանձնած առաջատար դպրոցների տնօրենները: Խորհրդակցությանը հրավիրված է եղել նաև AVC ընկերության ներկայացուցիչը: Ընկերությունը հեռավար կրթության արդյունավետ փորձ ունի, աշխատում է սփյուռքի հայկական դպրոցների և կենտրոնների հետ և ապահովում է Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությունը: ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ներկայացնելով աշխատանքային խմբի գործունեությունը, նշել է, որ արդեն ձևավորվել են տեսադասերի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնած մենթոր դպրոցների ցանցը, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է իր խմբում ընդգրկված հեռավոր գյուղերի դպրոցների հետ. «Գյուղական հեռավոր դպրոցների և առաջատար դպրոցների միջև աշխատանքային մշտական ռեժիմ սահմանելու խնդիրն առաջ է եկել հետևյալ պատճառներով. առաջին՝ կան դպրոցներ որտեղ համապատասխան առարկայի մասնագետներ չկան: Տեսադասերի կազմակերպումն, իհարկե խնդրի հիմնական լուծում չէ՝ որևէ տեսադաս չի կարող փոխարինել ուսուցչին: Այժմ մենք մտածում ենք հեռավոր գյուղական դպրոցներում մասնագետների բացը լրացնելու նպատակով խրախուսական մեխանիզմներ ներդնելու մասին: Տեսադասերի իրականացման հաջորդ նպատակը օժտված և տաղանդավոր երեխաների բացահայտումն է, որոնց հետագայում կարող ենք օլիմպիական խմբակներում ընդգրկել: Մենթոր դպրոցների առանձնացմամբ, սակայն, մենք տեղերում աշխատող ուսուցիչների հեղինակությանը վնասելու նպատակ չուենենք. սա ընդամենը աջակցություն է, փորձի փոխանակում, որը կարող է երկուստեք օգտակար լինել»,- ընդգծել է Դ. Սահակյանը:

Քննարկման ընթացքում մենթոր դպրոցների տնօրենները ներկայացրել են իրենց խմբում ներգրավված դպրոցների խնդիրները, որոնք բազմազան են՝ սկսած տեխնիկական սարքավորումների առկայությունից և ինտերնետ կապի որակից մինչև մասնագետների բացակայություն: Որպես հիմնական մտահոգություն առանձնացվել է հանգամանքը, որ գյուղական դպրոցներում շատ հաճախ բացակայում են տեսադասերի կազմակերպման համար անհրաժեշտ թվով համակարգիչներ և այլ միջոցներ, շատ դեպքերում էլ համապատասխան առարկաները դասավանդող ուսուցիչները չեն տիրապետում տեսադասեր վարելու և կազմակերպելու հմտություներին: Առաջարկություն է հնչել տեսադասերի կազմակերպման մեթոդի ուսուցման վերապատրաստում իրականացնելու վերաբերյալ: Քննարկելով խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները՝ հանձնարարվել է յուրաքանչյուր մենթոր դպրոցում ունենալ տեսադասերի կազմակերպման պատասախանատու, ով ամեն շաբաթ ԿԳՆ հանրակրթության վարչությանը կներկայացնի կատարված աշխատանքն ու իրենց խմբերում ներգրավված դպրոցների խնդիրները: 
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԿԳ նախարարի տեղակալ Դ. Սահակյանն նշել է, որ տեսադասերի և հեռավար կրթության փորձնական փուլը շարունակվելու է մինչև այս ուսումնական տարվա ավարտը. «Փորձնական ծրագրի հիմնական արդյունքները կամփոփվեն ուսումնական տարվա ավարտին, որից հետո համապատասխան առաջարկություն կներկայացվի ՀՀ կառավարություն՝ տեսադասերը որպես հիմնական կրթական բաղադրիչ ուսումնական պլաններում ընդգրկելու վերաբերյալ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք կազմակերպչական և աշխատանքային հարցերի:

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի միջոցառումների 98-րդ կետով նախատեսված է «Ձեռնարկատիրական կրթության զարգացման…

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…